Մայիսի 6-ին, ժամը 16:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ Թ․), «Opel» (վարորդ՝ Գ․ Մ․ ծնված 1990 թ․ և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ․ Շ․ ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Թ․ Խ․-ն (ծնված 1993 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1967 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1973 թ․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են բոլոր ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժած Ա․ Մ․-ին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն։
Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը