Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լիմոլոգիան գիտություն է միջպետական ու ադմինիստրատիվ սահմանների մասին:

Դասական լիմոլոգիայի համաձայն՝ միջպետական սահմանը պետք է որոշվի նաև ըստ դրա գենեզիսի: Գրականության մեջ դա կոչվում է սուբսեկվենտ սահման, որը ձևավորվում է էթնոմշակութային արեալի հիման վրա: Այս սկզբունքի հիման վրա է ժամանակին անցկացվել Քերզոնի գիծը՝ լեհական և ոչ լեհական բնակչության միջև, կամ Ռեդքլիֆի գիծը՝

Հնդկաստանի ու Պակիստանի միջև: Առաջինի դեպքում հաշվի է առնվել էթնիկ կազմը, երկրորդի՝ կոնֆեսիոնալը:

Ըստ գերմանացի աշխարհաքաղաքագետ Կառլ Հաուսհոֆերի՝ եթե դեմարկացիայի ժամանակ հաշվի չեն առնվում էթնիկ, մշակութային, քաղաքակրթական ասպեկտները, ապա դրա արդյունքում անցկացված սահմանները կրում են արհեստական բնույթ ու էսկալացիոն ներուժ են պարունակում:

Հաուսհոֆերն առաջարկում էր դիտարկել միջպետական սահմանը ոչ միայն կենսաաշխարհագրական ու քաղաքական, այլ նաև հոգեբանական համատեքստում՝ այն, ինչը անտեսում է այսօր պաշտոնական Երևանը:

Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան: Թշնամուն հանձնվող հայկական գյուղերը միշտ մեր օյկումենայի մաս են կազմել: Դրանցից հրաժարվելը ոչ միայն ռազմավարական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար (ինչի մասին բազմիցս խոսվել է), այլև էապես նվազեցնում է մեր քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը:

Ժամանակակից աշխարհում, որում աշխարհաքաղաքականության հարացույցը փաստացի գերակա դիրք է զբաղեցնում իրավունքի հարացույցի նկատմամբ, այս մոտեցումը պետք է առանցք հանդիսանա յուրաքանչյուր ազգային պետության համար»:

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում «Նայե՛ք այս տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին» Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները. Ինչի՞ համար. Դավիթ Անանյան Շաբաթ օրը երիտասարդական հավաք ենք ունենալու. Բագրատ Սրբազան Այո, հնարավոր է. վարչապետը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Չափազանց մտահոգիչ է, որ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել հունիսի 12-ի դեպքերով Ո՞վ է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Թագուհի Թովմասյանը ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին Ինչու է Փաշինյանն այսպես ոչ պրոպորցիոնալ վարվել, դա գալիս է իր վախկոտությունից. Զուրաբյան Էս մարդիկ մարդասպան, արյունատենչ մարդիկ են: Մենք ոչ մեկին ո՛չ թիրախավորել ենք, ո՛չ սպանության կոչ ենք արել. Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Այս պահին Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերները. Գառնիկ Դանիելյան Ազգային ժողովի բակում հատուկ ջոկատայիններ են տեղակայված Լուսաձայնային նռնակ շատ են նետել, որովհետև հարձակվել են ոստիկանության վրա. Ալեն Սիմոնյան 4 ժամ՝ քվորումն ապահովելու համար Ինչ արեցիր իրենք, իրենք «Վազգեն Մանուկյան-2» արեցին. Ալեն Սիմոնյան Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբան Ամենահեշտը հենց մանդատը թողնելն է. Լևոն Քոչարյան ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Սրբազան պայքարի դեմ իշխանական բռնաճնշումների առաջին ալիքն ուղղված է ՀՅԴ-ին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով Ավելի բարդ և դաժան կլինի. ՌԴ ԱՀԾ տնօրեն Ճանաչեք վարորդին, ով արցախցի լինելու համար դուրս է հրավիրում մեքենայից Նիկոլը մեծ փորձանքների ճանապարհ է բացում. թող վաղն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից՝ քաղաքական առումով սա կապիկություն է. Հայկ Նահապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am