Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը». Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ընդամենը մի քանի օր առաջ Բաքվում ԱՄՄՆ դեսպան Լիբբին հարցին, թե ինչու՛ չի այցելում Շուշի, ասել էր, որ չի ուզում դառնալ ինչ որ մեկի շոուի մասնակից: Նա ասել էր, որ կայցելի Շուշի՝ երբ ժամանակը գա, բայց հիմա պատրաստ չէ անել դա:

Այսօր հանկարծ ստացվում է, որ Լիբբին տիկնոջ հետ այցելում է Շուշի: Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը»:

Անկասկած է, եկել է հանձնարարությունը Վաշինգտոնից: Հարցն այն է, թե ինչո՞ւ: Հնարավոր պատասխանները կարող են լինել շատ: Իսկ դրանց մեջ կարո՞ղ է լինել այն, որ Վաշինգտոնն այդ կերպ արտահայտում է իր դժգոհությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացից, որը, եթե ունենա հաջողություն, կբերի Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության:

Իսկ դա էլ իր հերթին կարող է նշանակել, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել իրավիճակը ապրիլի 19-ի պայմանավորվածության շուրջ: Իսկ այդ պայմանավորվածության կարեւորությունն ԱՄՆ համար վկայում է այն, որ դրա հաջորդ օրն իսկ այն ողջունել էր անձամբ պետքարտուղար Բլինքենը՝ իր գրառումով:

Իսկ հարցը ԱՄՆ համար բավականին կարեւոր է, ու այստեղ լոկ Ռուսաստանի հանգամանքը չէ: Նկատենք, Բլինքենը Ալիեւին ու Փաշինյանին է զանգահարել Պեկին այցից հետո: Իսկ Պեկին այցը եղել է մեղմ ասած ոչ այնքան արդյունավետ: Զուգահեռ, Չինաստանի նախագահն է այց սկսել Եվրոպայի երկրներ՝ Ֆրանսիա, Հունգարիա, Սերբիա:

Կովկասում դիրքային վիճակը ԱՄՆ համար դառնում է կարեւոր:

Կարծում եմ, ավելորդ չի լինի Հայաստանում ծավալվող շարժման հաղորդակցությունը ամերիկյան կողմի հետ»։

դիտվել է 693 անգամ
Լրահոս
Խաչատուր Սուքիասյա՛ն, գործարարին ճնշում են, վախենու՞մ եք խոսել (video) Սրբազանը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների շիրիմներին (video) Նիկո՛լ, դու նեոբոլշևիկ ես․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այլընտրանք չկա, Երևանը մի օր կանգնելու է․ Տիգրան Ավինյան (video) Իր կոչով՝ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում բռնության նոր ալիք է նախապատրաստում․ Հայկ Նահապետյան (video) Առաջին անգամ մի բան պիտի ասեմ պարտության մասին․ Փաշինյան (video) Ե՞րբ և ո՞ր դեպքում ընդդիմությունը վայր կդնի մանդատները․ Բագրատ Սրբազանը մանրամասնեց (video) Բոլոր ձերբակալվածները շարունակելու են պայքարը․ ի՞նչ են նրանք փոխանցում Նիկոլին․ Գեղամ Մանուկյան (video) Դու Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, Արկադի Ղուկասյանի կոշիկի տակը չարժես (video) Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան Թուրքիայում վնասել են Աթաթուրքի արձանը Մոսկվայում տարհանում են 2 ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը. ռումբի ահազանգ է եղել Փաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․․․ բացահայտում Լեո Նիկոլյանից (video) ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի այցը՝ Եռաբլուր (video) Պիտի Նիկոլի պես ասեի՝ արմատուրա վերցրեք, շենքեր գրավե՞ք․ Բագրատ Սրբազան (video) Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված քաղաքացիներից 6-ը, որոնց թվում ԶԼՄ-ի երկու ներկայացուցիչ, դերևս հիվանդանոցում են Աննան նվազագույնը 10 մլն․ դրամ է ուզում․ Էդգար Ղազարյան (video) Քաղաքացիներին ջարդելու, անդամախեղելու ֆոնին ԱՄՆ-ն Երևանում ժողովրդավարության մասին համաժողով է անցկացրել Միլիարդավոր դրամներ կան պաշտոնյաներին պարգևատրելու համար, իսկ Դեբեդի ափի ամրացման համար՝ չկան. Ոսկան Սարգսյան Հենց հիմա Նիկոլը Սյունիքի գյուղերն է հանձնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բագրատ Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի անհետացման մասին (video) Ի՞նչ ուղերձ է քննարկվելու ԱԺ արտահերթ նիստում, որը ՔՊ-ն խոստացել է տապալել․ ուղերձի տեքստը ՀՀ-ում երբեք նման քաղաքական հետապնդումներ և այսքան քաղբանտարկյալներ չեն եղել Ինձ դավաճան են ասում... ես այնքան համոզված եմ, որ․․․ Նիկոլ Փաշինյան (video) Գորիսում 24-ամյա երիտասարդի վեճը 33-ամյա մտերմուհու հետ ավարտվել է կնոջ դանակահարությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am