Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։

Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։

Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե.

հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,

հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,

հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել:

Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:

Հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:

Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։


Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նշվում է, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է այս կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 7-ից սկսած՝ կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Հենց վրանները խփեք ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեսպանը Նիկոլի ականջից կբռնի․ Նահապետյան (video) Փաշինյանը Սյունիքում խոսեց վատ զարգացումների մասին (video) Խաչատուր Սուքիասյա՛ն, գործարարին ճնշում են, վախենու՞մ եք խոսել (video) Սրբազանը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների շիրիմներին (video) Նիկո՛լ, դու նեոբոլշևիկ ես․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այլընտրանք չկա, Երևանը մի օր կանգնելու է․ Տիգրան Ավինյան (video) Իր կոչով՝ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում բռնության նոր ալիք է նախապատրաստում․ Հայկ Նահապետյան (video) Առաջին անգամ մի բան պիտի ասեմ պարտության մասին․ Փաշինյան (video) Ե՞րբ և ո՞ր դեպքում ընդդիմությունը վայր կդնի մանդատները․ Բագրատ Սրբազանը մանրամասնեց (video) Բոլոր ձերբակալվածները շարունակելու են պայքարը․ ի՞նչ են նրանք փոխանցում Նիկոլին․ Գեղամ Մանուկյան (video) Դու Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, Արկադի Ղուկասյանի կոշիկի տակը չարժես (video) Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան Թուրքիայում վնասել են Աթաթուրքի արձանը Մոսկվայում տարհանում են 2 ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը. ռումբի ահազանգ է եղել Փաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․․․ բացահայտում Լեո Նիկոլյանից (video) ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի այցը՝ Եռաբլուր (video) Պիտի Նիկոլի պես ասեի՝ արմատուրա վերցրեք, շենքեր գրավե՞ք․ Բագրատ Սրբազան (video) Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված քաղաքացիներից 6-ը, որոնց թվում ԶԼՄ-ի երկու ներկայացուցիչ, դերևս հիվանդանոցում են Աննան նվազագույնը 10 մլն․ դրամ է ուզում․ Էդգար Ղազարյան (video) Քաղաքացիներին ջարդելու, անդամախեղելու ֆոնին ԱՄՆ-ն Երևանում ժողովրդավարության մասին համաժողով է անցկացրել Միլիարդավոր դրամներ կան պաշտոնյաներին պարգևատրելու համար, իսկ Դեբեդի ափի ամրացման համար՝ չկան. Ոսկան Սարգսյան Հենց հիմա Նիկոլը Սյունիքի գյուղերն է հանձնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բագրատ Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի անհետացման մասին (video) Ի՞նչ ուղերձ է քննարկվելու ԱԺ արտահերթ նիստում, որը ՔՊ-ն խոստացել է տապալել․ ուղերձի տեքստը ՀՀ-ում երբեք նման քաղաքական հետապնդումներ և այսքան քաղբանտարկյալներ չեն եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am