Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ

Մայիսի 5-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1994 թ․) հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ք. Ս., ծնված 1995 թ.), որն էլ բախվել է «Honda» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Չ.). տուժածներն արգելափակված չեն։

Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։39-ին, մարվել՝ 22։48-ին։ Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի սրահը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը։

դիտվել է 269 անգամ
Լրահոս
«Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերին հատուկ խափանվելու է ինտերնետի աշխատանքը». Վահե Դավթյան Տղերք, դուք երկար ժամանակ ունեք մտածելու. Բագրատ Սրբազանը` ոստիկաններին Ոստիկանները Դեմիրճյան փողոցում փակել են երթի ճանապարհը. իրավիճակը լարված է Սրբազանի ու ոստիկանապետի միջեւ լեզվակռիվ է սկսվել ԱԳՆ-ում տեղի ունեցածը հուշում է, որ սադրիչները հենց ոստիկաններն են,․ Փաստաբան «Մակրոնի կարևոր քայլը, Փաշինյանն այլընտրանք չունի». Սուրեն Սուրենյանց Ֆինանսների նախարարը փորձում է քողարկել հարկային եկամուտների հետ կապված խնդիրները կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին. 168.am Ռուսաստանում ակտիվորեն լուսաբանում են այսօրվա հանրահավաքը. Հրապարակ Երևանում ՌԴ քաղաքացին պատռել է ԱՄՆ քաղաքացու մոտ եղած ՀՀ քարտեզը, որից հետո սկսել են քաշքշել միմյանց Երևանում հայտնի տաքսու վարորդին իր 6 անչափահաս երեխաների և հղի կնոջ հետ վտարել են բնակարանից «Պիկապը» «Խոսրովի արգելոցում» վթարի է ենթարկվել. կա վիրավոր Կարկուտ կտեղա Հայաստանում տեղի ունեցող շարժման արտաքին քաղաքական օրակարգը. Սերգեյ Մելքոնյան Հյուսիսային պողոտայում չի լինելու անվտանգ, երբ Տավուշում 7-ամյա Արմանը դպրոց է գնալու «Յաշմա»-ի թիրախի տակ․ թուրքագետ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն արձագանքել է` Զախարովային Շարժման շնորհիվ ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն՝ այս պարտվողական քաղաքականության․ Քրիստինե Վարդանյան Ոստիկանները վահաններով կառավարության դիմաց են Սահմանազատումից հետո Ադրբեջանից 30 վայրկյանում հնարավոր կլինի հասնել Կիրանցի դպրոց Երթով տարբեր ուղղություններից երիտասարդները հասան Հանրապետության հրապարակ Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am