Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ չի կարելի բացառել ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, միայն ավելացնում են լարվածությունը և ոչ մի օգուտ չեն բերում: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոնի հայտարարությունը:
«Ես չեմ դատապարտի բարեկամ երկրի նախագահի հայտարարությունները։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչ օգուտ կա նման հայտարարություններից։ Նրանք միայն մեծացնում են լարվածությունը», – ասել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
Կրոզետտոն հավաստիացրել է, որ Իտալիան չի դիտարկում զինծառայողներ Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը:
«Մենք կշարունակենք օգնություն ուղարկել Ուկրաինային: Մենք դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ դա օգուտ կբերի, և այնքան ժամանակ, քանի դեռ մենք կունենանք այդ հնարավորությունը», – հավելել է նա:
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը