Սխալ հասկանալու հետեւանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ մայրաքաղաքի որոշ դպրոցների եւ բուհերի սաներ մի քանի ժամ դասերին ներկա գտնվելուց հետո ուղարկվեցին տներ: Պատճառը՝ սպասվող քամին էր, որն, ըստ էության, բնավ Երեւանի համար չէր կանխատեսվել: Այսպես, հոկտեմբերի 15–ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` երեկ օրվա երկրորդ կեսին սպասվում էր քամու ուժգնացում, եւ հնարավոր էր ծառերի կոտրվելու եւ տանիքների վնասման վտանգ, մասնավորապես Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում: Սակայն ինչպես «Փաստին» հայտնեցին երեւանաբնակ աշակերտների ու ուսանողների ծնողներ, իրենց երեխաներին դպրոցներից տուն են ուղարկել՝ նշելով, թե Երեւանում մեծ փոթորիկ է սպասվում: Հասկանում եք, մարդկանց առանց որեւէ հիմնավոր պատճառի ասում են, թե փոթորիկ է լինելու: Փոթորիկ, որն իրականում պարզապես ուժեղ քամի, անձրեւ ու ամպրոպ պիտի լիներ: Կրթության եւ գիտության նախարարությունը նման ահազանգերից ու լրագրողների զանգերից հետո իր կայքում հաղորդագրություն տարածեց, որով զգուշացնում էր հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին եւ շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը: Արդյունքում, դպրոցների տնօրինությունները որոշել են երեխաներին տուն ուղարկել՝ բաց թողած ժամերը հետագայում լրացնելու վստահեցմամբ: Ասել է թե՝ պահը լավագույնս օգտագործել են: Ի՞նչ կա ավելի լավ, քան թե «ահագնացող» փոթորիկի պատճառով աշխատանքից խուսափելը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am