Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ նախագահ, ՔՊ-ական Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը հայտնվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Կազմակերպությունն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։

Freedom House-ը մասնավորապես մտահոգիչ է համարել այն, որ կարգապահական խիստ միջոցներ են կիրառվում այն դատավորների նկատմամբ, որոնք կասկածի տակ են դրել Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ էլ որեւէ կերպ փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ. մինչդեռ այն դատավորները, որոնք համերաշխ են ՔՊ-ի հետ, կատարում են նրանց հրահանգները, խրախուսանքների են արժանանում:

Կազմակերպությունը նկատում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անձեռնմխելիության ստուգման բացասական արդյունք ստացած եւ քաղբանտարկյալներին դատապարտելու պատմություն ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ առաջացրել է Հայաստանի իրավապաշտպան հանրության արձագանքը։

Իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում մտահոգիչ է համարել նաեւ այն, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում. «Չնայած նրան, որ 2021 թվականից ի վեր Հայաստանը որդեգրել է խափանման այլընտրանքային մեթոդներ՝ ինչպիսիք են տնային կալանքը եւ պաշտոնանկությունը, բայց նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան եւ կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,-ասվում է զեկույցում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան «Սրբուհի Գալյա՛ն, դուք լու՞րջ եք, դուք լրի՞վ եք կորցրել ձեզ․․․»․ Արամ Սարգսյան (video) Պուտինը կոնկրետ պահի է սպասում․․․ իրավիճակն ամեն պահի կարող է թեժանալ․ Հարութ Սասունյան (video) SOCAR-ը դարձել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի օպերատորը՝ փոխարինելով բրիտանական BP (British Petroleum) ընկերությանը Կիևը հայտնում է 13 զոհի մասին Ասում էր՝ ինչի՞ համար թոշակ բարձրացնեմ, ինչի՞ վրա են ծախսելու, արի ու տես` 77 մլրդ-ով ավելացրեց (video) «Նիկո՛լ, էդ 50 միլիոնը քեզ չի փրկելու, էս ծակերը ո՞նց ես փակելու»․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am