Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Չէի ուզում գրել, բայց այսօրվա կառավարության նիստը հունից հանեց։ Այս անգամ քննարկվում էր հարկային հարց։ Մի քստմնելի քննարկում։ Ֆինանսների նախարար Հովհաննիսյանն ինչ-որ ֆինանսական հարց էր քննարկում։ Խնդիր առաջացավ շրջանառության հարկի (շրջհարկ) գծով։ Իբր թե մուտքերը քիչ են։ Փաշինյանն, իր բնավորության համաձայն, ոգևորվեց ու վրա տվեց։ Թե բա չեք իմացել, այդ օրենքում, որն ընդունվել է մի քսան տարի առաջ, այսպիսի սխալ կա. եթե տնտեսվարողը փաստաթղթերով հիմնավորում է իր ծախսերը, ապա զեղչ է ստանում։ Այստեղից նա «եզրակացրեց», որ դրանով հենց օրենքով իբր թե այն խախտելու նախադեպ է ստեղծվում։ Հարց տվեց ՊԵԿ նախագահ Բադասյանին թե ի՞նչու է այդպես, ինչին վերջինս պատասխանեց, որ 2025թ հունվարի 1-ից այդ «թերությունը» վերացված է։ Պատասխանը վարչապետին չբավարարեց։ Նա սկսեց մեղմ ասած անհիմն «դատողություններ» անել շրջանառության հարկի սխալ լինելու շուրջ։ Թե բա 2018-ից ի վեր ինչո՞վ էիք զբաղված, ինչպես միշտ խոսեց ինստիտուցիոնալիզմից, ասաց, որ հարկային համակարգի միասնականությունը պետք է վերականգնել և վերջում որոշեց շրջանառության հարկն ընդհանրապես վերացնել։ Ոչ մի քննարկում, ոչ մի երկխոսություն, ոչ մի առարկություն այդ աննախադեպ սխալ ելույթին։ Ի՞նչ համար են պետնախարարներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Լռե՞լու»։
Ի՞նչ է իրականությունը։ Անկասկած, ճիշտ հակառակը. շրջհարկի գործունեության տիրույթը պետք է ընդլայնել և, աստիճանաբար, գործածությունից հանել ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)։ Իհարկե, շրջհարկի տոկոսադրույքը պետք է փոփոփխվի այն հաշվով, որ փոխհատուցվեն բյուջեի հնարավոր կորուստները՝ պայմանավորված ԱԱՀ-ի դադարեցման կամ գործածության շրջանակների կտրուկ նեղացման հետ։ Բանն այն է, որ հատկապես բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ու արհեստական ինտելեկտի գերարագ զարգացման պայմաններում մեզ պետք է, որ շրջհարկը լինի տարբերակված ըստ գործունեության տեսակների (ոլորտների), չունենա ԱԱՀ հաշվարկման բարդությունները։ Աշխարհի փորձն է ցույց տալիս. բոլոր ԲՏ երկրներում (Չինաստան, Հվ. Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա և այլն) շրջհարկի գործունեության տիրույթն ընլայնվում է կամ էլ ԱԱՀ-ն տարբերակում են ըստ ոլորտների (ԵՄ)։ Միաժամանակ շրջհարկի կիրառությունը թույլ է տալիս խրախուսել ՓՄՁ-երին։
2 խոսք էլ հարկային քաղաքականության միասնականության մասին։ Միասնականությունն այն չէ, որ շրջհարկն ու ԱԱՀ-ն առանձին առանձին գոյություն չպետք է ունենան։ Միասնականությունն այն է, որ միևնույն եկամուտը միևնույն չափով պետք է հարկվի։ Դրա համար ոչ թե շրջհարկը պետք է վերացնել, այլ խոշոր բիզնեսը ևս մինչև այդ հարկի համար նախատեսված շեմը հարկել ինչպես փոքր բիզնեսը։
Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում։ Ինտելեկտի նույն «պաշարով» լուծում է Արցախի, բանակային շինարարության, ՀՀ սահմանների պաշտպանության, սահմանազատման ու սահմանագծման, քաղաքական ընդդիմության հարցերը, հող է տալիս, դավաճանություններ անում, ստեր խոսում»:

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Նիկոլը Թուրքիայում Էրդողանից բարձր վարկանիշ ունի․ Հարությունյան (video) Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում. Փաշինյան Խաղաղություն մուրող Նիկոլն Ալիևի պարտադրանքով հանձնում է Հայաստանը․ Սրբազան (video) Սրբազանը Նիկոլին «խեղտուկ մատ է» անելու (video) «Ամեն ինչն էլ մեր կյանքում բան է փոխում, անձրեւն էլ, ձյունն էլ». Հայաստանի ժողովուրդը եթե ուզի Կառավարության փոփոխություն, կիրականացնի դա․ Նիկոլ Փաշինյան Դա շատ վտանգավոր է Հայաստանի համար. ԱԳ նախկին նախարար Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video) Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video) ԱՄՆ Կոնգրեսը պետք է «ո՛չ» ասի Ադրբեջանին և նրա «պատանդների դիվանագիտությանը». սենատոր Էդվարդ Մարկի Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել ու ստորագրել. Փաշինյան ԱԺ-ի դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված Ես ասել եմ՝ արել եմ․ Նիկոլը վախեցա՞ծ է (video) Սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող. Նիկոլ Փաշինյան Շատ ռիսկեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի էր նվազագույնի հասցնել 2022-ին. ՌԴ դեսպանություն Փաշինյանն ու Ալենը «ձևի մեջ մտած» զբոսնում են ԱԺ-ի այգում (video) ՇՏԱՊ․ Հաթերքի գյուղապետին գցել են գետնին, երեք երեխաներին թողել մեքենայի մեջ ու տարել (video) Նիկոլը հայրենիքը հանձնելուց հետո իջել է ԱԺ բուֆետ «կուշտ փորով» հաց ուտելու (video) Հերթական շոուից հետո Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին ազատ են արձակել. Ավետիսյան ՇՏԱՊ․ Դեմիրճյան փողոցում ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել (video) Նիկոլ Փաշինյանը լուսաբացին է եկել ԱԺ, ԱԺ-ում մեծաքանակ ԱԱԾ ծառայողներ կան, դիպուկահարներ էլ են բերվել․ Դանիելյան Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության վարույթով Կարապետ Պողոսյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքն այսօր կմուտքագրեմ. պաշտպան Շրջափակված ԱԺ-ում Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը կկարողանա իրենց հեռացնել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am