Ադրբեջանցիների 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Արմա Թաթոյան

ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝

96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր։

58,1%-ը կարծում է առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է տեղի ունենա վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», իսկ 19,9%-ը՝ 5-10 տարիների ընթացքում։

76,9%-ը համարում է, որ վերադարձն «Արևմտյան Ադրբեջան» սերտորեն կապված է Զանգեզուրի միջնցքի բացման հետ։

61%-ը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հաջողության գրավական է պատմական հիշողության վերականգնումը, իսկ 32,4%-ը՝ կրոնական և մշակութային արժեքների քարոզը և 18,4 %-ը՝ մեդիա քարոզչությունը։

57,9% ամենաշատն ուզում է գնալ «Գյոյչայի շրջան» (այսինքն՝ Սևան), 37,5%-ը՝ «Գյույչայի» լիճ, 43,9%-ը՝ «Զանգեզուրի շրջան», 40,6%-ը կրոնական հուշարձանները տեսնելու․ 29,6%-ը՝ «Իրավան» (այսինքն՝ Երևան), 28,3%-ը՝ Կապույտ մզկիթ»:

57,5%-ը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» (այսինքն՝ Հայաստանի տարածքը) պատմամշակութային ժառանգությունը հարուստ է մզկիթներով, 24,2%-ի համար՝ աղվանական տաճարներով, 30,0%՝ իսլամական սրբատեղիներով և այդպես շարունակ։

Այս հարցումներն արտահայտում են ադրբեջանական պետական քաղաքականության ուղղությունները և սա, իրականում, ադրբեջանական իշխանության դիրքորշումն է։ Նրանք, ինչպես միշտ, հասարակական կարծիքի անվան տակ լեգիտիմացնում են Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ու զավթողական քաղաքականությունը։ Այս ամենն ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության մաս է։

Բայց այստեղ կարևոր է այն, որ Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար, իսկ Հայաստանի իշխանությունը մեր իրական գոյություն ունեցող պատմական փաստերը, որոնք բացառապես մեր օգտին են ծառայում, հակադրում է ժամանակակից պայմաններին»։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212 Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին «Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել Ընտանիքը կառավարության բջիջն է Մի վնասիր` «Do no harm»․ Արսեն Խառատյան Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում. Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են. Բագրատ սրբազան Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը ձեր իշխանությունն է Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, հարություն էլ չի առնելու․ Սրբազանը՝ Պապ թագավորի հետ համեմատվող Փաշինյանի մասին Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին «Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Տավուշի ոստիկանապետին Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու․ Սերժ Սարգսյան «Տեսախցիկների առջև առյուծ են կտրել, ամոթ է»․ Բագրատ Սրբազանը՝ խորհրդարանում ՔՊ-ականների բառապաշարի մասին Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր Վանեցյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am