Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում ոչ թե արևմտյան երկրներն են ավերվում ու մեծ կորուստներ ունենում, այլ միայն Ուկրաինան։ Պատահական չէ, որ Արևմտյան ռազմաքաղաքական բլոկի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք մտադիր չեն զորքեր ուղարկել Ուկրաինա կամ անմիջականորեն մասնակցել կոնֆլիկտին. դիմադրության գործն ուկրաինացիների վրա է։ Այսինքն, իրենք միայն «փող տվողն» են: Իսկ մինչ Ուկրաինան ավերակների է վերածվում, Կիևի միջոցով Արևմուտքը ձգտում է իր աշխարհաքաղաքական հարցերը լուծել, այն է՝ թուլացնել Ռուսաստանին ու սահմանափակել Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին։ Բայց վերջին շրջանում Ռուսաստանի առաջխաղացումը ուկրաինական ճակատում սկսել է մեծապես անհանգստացնել Արևմուտքին։

Պատահական չէ, որ երկարատև ձգձգումից հետո ԱՄՆ-ի Սենատը վերջապես ընդունեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրինագիծը, որի համաձայն, 61 մլրդ աջակցության փաթեթ է տրամադրվելու այդ երկրին։ Չնայած տարբեր քաղաքական գործիչներ ընդգծում են, որ այդ օգնությունը հնարավորություն կտա Ուկրաինային հաղթանակ տանել, այնուամենայնիվ, մասնագետները վերապահումով են մոտենում այս տեսակետին՝ նշելով, որ օգնությունը բավարար չէ մեծ բեկում մտցնելու հարցում և ընդամենը երկարաձգելու է պատերազմը։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքն անհանգստացած է, որ մի շարք երկրներ օգնում են Ռուսաստանին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Չինաստանին, որն, ըստ արևմտյան փորձագետների, երկակի նշանակության տեխնոլոգիաներ, տեխնիկա ու անհրաժեշտ բաղադրամասեր է տրամադրում Ռուսաստանին, որոնք ռուսական կողմը կարող է օգտագործել նաև ռազմական նպատակներով։

Դրա համար էլ օրերս Չինաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն հայտնեց Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ըստ նրա, Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին թույլ է տալիս վերականգնել պաշտպանական-արդյունաբերական բազան։ Ընդ որում, խոսվում է այն մասին, որ եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը։ Բլինքենն անգամ Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար։ Ու այս ֆոնին ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են չինական որոշ բանկերի անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից։ Արևմուտքը որոշ ճնշումներ է գործադրում նաև այլ երկրների նկատմամբ, որոնք մեծ չափերով էներգակիրներ են գնում Ռուսաստանից։

Օրինակ՝ նման ճնշումների տակ է հայտնվել Հնդկաստանը, որը Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին էապես ավելացրել է մատակարարումները Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների արդյունքում էապես տուժել են այն եվրոպական երկրները, որոնք համեմատաբար էժան գազ էին ներկրում Ռուսաստանից։ Օրինակ՝ գերմանական արդյունաբերությունը լուրջ վնասներ է կրում Ռուսաստանից գազի մատակարարումների սահմանափակման արդյունքում։ Այս ամենին զուգահեռ պատժամիջոցների շրջանցման սխեմաներ են գործի դրվում։ Ի մասնավորի, ռուսական ծագման հեղուկ գազը կարող է հայտնվել այլ երկրում, ապա այդ երկրի կողմից վերավաճառվել Եվրոպայում։ Տվյալներ կան նաև այն մասին, որ ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ վաճառվում է Եվրոպայում։

Բայց նույնիսկ այս պայմաններում, երբ Եվրոպան, որը տարբեր առիթներով դասեր է տալիս այլ երկրների՝ Ռուսաստանից մատակարարումները սահմանափակելու վերաբերյալ, որոշակի չափով գազ դեռևս շարունակում է ներկրել Ռուսաստանից, այդ թվում՝ նաև Ուկրաինայի տարածքով։ Իսկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջերս թույլատրել է գործարքներ իրականացնել ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի, Կենտրոնական բանկի, Սբերբանկի և Ալֆա բանկի հետ էներգետիկ ոլորտում հաշվարկների համար։ Այս ամենի հետ մեկտեղ Եվրոպան ու ԱՄՆ-ը շարունակում են Ռուսաստանից մեծ քանակությամբ միջուկային վառելիք գնել։ Եթե խոշոր ներդրումների արդյունքում ԱՄՆ-ը կարող է որոշակի սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի մատակարարումների հարցում, ապա իրավիճակը բարդ է հատկապես Եվրոպայի համար։

Պատահական չէ, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարում է, թե ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացասական հետևանքներ կունենա և կարող է միջուկային ոլորտը փակուղի տանել Եվրոպայի շատ երկրներում: Նկատենք, որ ԵՄ-ում գրեթե երկու տարի է, ինչ ռուսական ատոմային ոլորտի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր են հնչում, սակայն այդ պատժամիջոցներն այդպես էլ չեն հաստատվում, քանի որ պատժամիջոցների գաղափարին չեն աջակցում եվրոպական մի շարք երկրներ, որոնք միջուկային էներգետիկա են օգտագործում։ Փաստացի ստացվում է, որ երբ խոսքը սեփական էներգետիկ անվտանգության ու շահերի մասին է, Արևմուտքը բավական հետևողական է ու հարկ եղած դեպքում կարող է համագործակցել Ռուսաստանի հետ, բայց Արևմուտքին ավելի քիչ է հետաքրքրում այն, որ Ուկրաինան ուղղակի ավերակների է վերածվում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Նիկոլը չկարողացավ երկար թաքցնել ռուսական գաղտնիքը (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլենք կեղծում են քաղաքացիների ձայնագրությունները․ Նաիրա Զոհրաբյան (video) Ծայրը ծայրին հազիվ հասցնող քայլիստների բարեկամները շատ են հարստացել վերջին 3֊4 տարում․ Գագիկ Համբարյան Շրջիկ երաժիշտներին չեն թույլատրի Երևանի կենտրոնական հատվածներում նվագել Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից․ Ոսկան Սարգսյան Ընդամենը մի քանի քայլ է պակաս կարևոր հաղթանակից․ Սուրեն Պետրոսյանը՝ Սոթքում (video) Արսեն Թորոսյանի մոտ ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Տեր Գաբրիել քահան Վարդանյան Հուզիչ տեսարան․ Հայաստանի սահմանագլխին երգում ենք ՀՀ օրհներգը (video) Սևազգեստ մայրերը կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում Ես թքա՛ծ ունեմ դրանց վրա․ մեր գյուղը, որ չկա՛, մենք ու՞մ ենք պետք․ իջևանցի (video) «Խոպանչի» մարզպետին ուղարկելու ենք իր գործերին․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում (video) Երեքն էլ պետության ղեկավար են նշանակվել ու բերել գրեթե նույն արդյունքները․ վերլուծական Փաստաբաններին անասելի հարկերով ծանրաբեռնելը դիտում են սոսկ պարգևավճարի աղբյուր, և թքած թե համակարգային ասպեկտով դա ինչ հետևանքների կհանգեցնի․ Դանիելյան Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը. Լեմկինի ինստիտուտ Մի ժամ հետո ստեղ էլ ապագա կա՛, բայց ի՞նչ ապագա՛․ Սոթքի բնակիչ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը Սրբազանի գլխավորությամբ շարժումը եզակի երևույթ է մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում. Դավիթ Անանյան Սրբազանի անեկդոտը Փաշինյանի մասին (video) Ես պաշտոնապես հերքում եմ դրանց ասածը․ ադրբեջանցիներն այդկերպ հետ չե՛ն քաշվելու․ Հակոբ Ավետյան (video) 8-ամյա երեխան «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը մեկնելու է Ադրբեջան. Շաիրօղլու Փաշինյանին հասցրել ենք խուճապային վիճակի․ լուծելու ենք հարցը․ Գառնիկ Դանիելյան (video) Արդեն 3 oր է գտնվում ենք ինֆեկցիոնում. ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. ահազանգ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am