«Ադրբեջանը, ուշ, թե շուտ, փոխելու է իր դիրքորոշումը». Դավիթ Բաբայան

Պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է ՀՀ և Ադրբեջանի մակարդակով կազմակերպված հանդիպումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հոկտեմբերի 16-ին  Ժնեւում  կայացած հանդիպմանը: «Սա, փաստորեն, ամենաբարձր մակարդակն է, որը թույլ է տալիս քննարկել ամենաբարդ հարցերը, որոշումներ կայացնել, պահպանել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում: Ընդհանրապես, ավանդույթի համաձայն՝ երկու խոշոր խումբ հարցեր են քննարկվում այս հանդիպումների ժամանակ. առաջինը՝ ընդհանուր կարգավորմանը  վերաբերող խնդիրներն են՝ խաղաղ կարգավորում, կայունություն եւ խաղաղության պահպանում, ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի պահպանում, երկրորդն ավելի կոնկրետ խնդիրներն են: Դրանք Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են եւ այստեղ համապատասխան քայլերի իրականացումը: Իհարկե, Բաքուն, ըստ ամենայնի, խոչընդոտում է  այդ գործընթացը, բայց սրանք այն հարցերն են, որոնք պետք  է լինեն օրակարգում»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ կարեւորելով նաեւ այն, որ նման հանդիպումներին ներգրավված են գերտերությունները՝ տվյալ դեպքում եռանախագահող երկրները, որոնք  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից են: «Իհարկե, շատ կցանկանայի, որ ինչ-որ քայլեր  ձեռնարկվեին կոնկրետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,- ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշման փոփոխմանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ  դրա համար շատ ժամանակ է հարկավոր: «Մՙիջազգային հանրության հստակ դիրքորոշում ու քայլեր են անհրաժեշտ, սակայն կարծում եմ՝ ուշ թե շուտ, դա տեղի է ունենալու»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ առաջնահերթ կարեւորություն է տրվում տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանը:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am