Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննիչ Նորայր Այվազյանը, ով հայտնի է Արմավիրցի դատախազներ Աշոտ Մարտիրոսյանին եւ Ապրես Գրիգորյանին ապօրինի քրեական հետապնդման ենթարկելու հնչեղ գործով, աշխատանքից ազատվել է: Ո՞վ է պատասխան տալու դատախազներին` պետական բյուջեի միջոցների հաշվին որպես բարոյական վնաս փոխհատուցված գումարների համար: Մինչ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարում է, որ աշխատանքից ազատվել են 90 դատախազներ, մենք, ինչպես որ ի սկզբանե խոստացել էինք, շարունակելու ենք լուսաբանել աշխատանքից ազատված այն երկու դատախազների գործը, որոնք չէին ընդունել սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու առաջարկն ու բռնել էին իրավական պայքարի ուղին:

Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ Մարտիրոսյանի եւ Ապրես Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը ու վերջում կարճել՝ արդարացման հիմքով: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ հիշյալ դատախազների վերաբերյալ սուտ տվյալներ հայտնած Պինխասովաների փաստաբանը, ովզ հավանաբար, անմասն չի մնացել դատախազներին «շառի տալու» գործընթացից, հեռացել է երկրից:

Իսկ ի՞նչ է սպասվում ՀՀ վարչական դատարանի դատավոր Ելենա Վարդգեսի Առաքելյանին, ով, ամենայն հավանականությամբ, արհեստականորեն ձգձգում է դատախազներին` նախկին պաշտոնից մեկ աստիճանով բարձր պաշտոնի նշանակելու գործով դատաքննությունը:

Տեղեկացանք, որ դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ դատավոր Ելենա Առաքելյանին պատասխանատվության ենթարկելու համար: Կշարունակենք հետեւել դատավորի նկատմամբ հարուցված վարույթի ընթացքին»:

դիտվել է 324 անգամ
Լրահոս
Արա Դանիե՛լ, Էրդողանի տված փողերը լափի՛․ հերոսի հայր (video) Անահիտ Մնացականյանին ծննդյան 25-ամյակի առթիվ ծնողներն էին նվեր արել 8 կադրային փոփոխություն դատախազությունում Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ Ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն. Բագրատ Սրբազան Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր է լուռ է. Թովմասյան ՀԱՊԿ-ում դեռ հույս ունեն Բա ո՞ւր են Հայաստանի արբանյակի արած լուսանկարներն աղետի գոտուց. Կարեն Վրթանեսյան Սրբազանը Քննչականի դիմաց նոր պահանջ դրեց (video) Ի՞նչ խորհրդանիշ է Սրբազանի ձեռքի մատանու վրա (video) Ոստիկանության Երևանի վարչության պետը սուտ մատնություն արեց` Պետրոսյանը խմած է (video) Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Տիգրան Հակոբյա՛ն, դու ոտքից գլուխ հակահիգիենիկ ես․ Հարությունյան (video) Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան․ ՔԿ-ն՝ Անահիտ Մնացականյանի մահվան մասին Աղետի գոտում պետության մասնակցությունն անբավարար է եղել, կենտրոնացված տարհանում չի կազմակերպվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը. «Գեղարդ» հիմնադրամ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են հանրային դաշտից ընդհանրապես կտրել. Պաշտպան Ադրբեջանամետ «թաղապետի» հակահայկական արկածներն Ուկրաինայում «Ես էլ կարող եմ ասել՝ իրենք էլ «ուռել» են». Գևորգ Պետրոսյան Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Արթուր Խուդինյանն հունից դուրս եկավ. լարված իրավիճակ Ջրահեղձ եղած կոմպոզիտորի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ Տղե՛րք, Նիկոլի հեծանիվի վրա չե՛ք տեղավորվելու․ Դավիթ Սահակյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am