«Հրազդան» տոնավաճառը արտակարգ պայմաններ է առաջարկում

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Մալաթիա» տոնավաճառում ցույցի ելած առևտրականները, որոնք նաև փակել էին տոնավաճառին կից Րաֆֆու փողոցը ու պահանջում Էին իջեցնել վարձավճարները, գրեթե բացասական պատասխան ստացան տոնավաճառի սեփականատեր Սամվել Ավետիսյանից։ Վերջինս առևտրականներին առաջարկեց հեռանալ«Մալաթիա» տոնավաճառից, Եթե իր առաջարկած պայմանները չեն բավարարում իրենց։ Նշենք, որ բողոքի ելած տոնավաճառի աշխատակիցները պահանջում Էին 80 հազար դրամ սահմանել միջին վարձավճարը՝ ներկա 160 հազարի փոխարեն, քանի որ առևտուր չկա, ու իրենք չեն կարողանում աշխատել։ Բարկացած որոշ աշխատակիցներ առաջարկեցին գնալ «Հրազդան» տոնավաճառ։ «Ժամանակին «Մալաթիան» առաջարկել Է արտակարգ պայմաններ, հիմա Էլ ես եմ առաջարկում արտակարգ պայմաններ, կգան՝ կգան, իրանց խնդիրն ա, ես ոչ իրավունք ունեմ, ոչ Էլ ինձ թույլ կտամ, որ ասեմ՝ եկեք իմ մոտ։ Պայմաններ գոյություն ունեն, եթե Էդ պայմաններն իրանց ձեռք են տալիս, թող իրենք գան», - մեզ հետ զրույցում ասաց «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ շարունակելով. «Մեր մոտ 80 հազար, 60 հազար չի, մեր մոտ 50 հազար Է վարձավճարը»։ Աղաբաբյանի խոսքով՝ առևտրով զբաղվողների բողոքի պատճառն այն Է, որ տոնավաճառներում առևտուրը շատ նվազել Է, «որովհետև բացվեցին գիգանտներ և սուպերմարկետներ, մոլեր, տոնավաճառներից առևտուրը գնալով պակասում Է»։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես Է, որ ինքը 50 հազար դրամ վարձավճար Է սահմանել, իսկ «Մալաթիայի» սեփականատեր Սամվել Ավետիսյանն ասում Է՝ չի կարող իջեցնել վարձավճարները, Աղաբաբյանը պատասխանեց. «Էդ արդեն իրան հարցրեք, ինձ մի հարցրեք»։ Նշենք, որ անցյալ տարի սնանկացած «Հրազդան» մարզադաշտի սեփականատերը պատրաստվում Է առողջացման ծրագիր ներկայացնել»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 282 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am