Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ

Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրպետյանը։

«Ադրբեջանի պետական Az TV հեռուստաընկերությունը հերթական անգամ իր գլխավոր թողարկման ժամանակ անդրադարձել է Վարդանյանի թեմային՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան վտանգավոր է Վարդանյանի ու ապօրինաբար պահվող մյուս հայերի մնալը Բաքվում։ Այս տեսանյութում Վարդանյանի թիրախավորումը անհանգստացնող է, կիրառվում են վիրավորական արտահայտություններ ու հանիրավի մեղադրանքներ։

Ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանի դեմ «կեղտոտ արշավ» է սկսվել Վարդանյանի հետ կապված, խոսվում է CNN-ի տեսանյութի մասին։ Կրկին սրտնեղած բողոքում են, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

Այս տեսանյութից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ Վարդանյանի թեման լուրջ անհանգստություն է պատճառում Բաքվին, շատ կարևոր է, որ թեման չմոռացվի, դրա մասին խոսվի, միջազգային աղմուկը դա ճնշման կարևոր գործիք է։

Հետաքրքրական է, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ևս անդրադարձել էր Բաքվում ապօրինաբար պահվող անձանց թեմային։ «Պետքարտուղար Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն պահվողներին», նշված էր ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Թեև չի շեշտվում, որ խոսքը հայերի մասին է, բայց կարծում եմ՝ հստակ կարելի է հասկանալ դա։

Ամփոփելով նշեմ, որ համառ աշխատանքն ի վերջո արդյունք տալու է, այս թեման պետք է պահել միջազգային հանրության օրակարգում։ Ադրբեջանի հայատյացությունն ու ընդգծված անտագոնիզմը հենց Վարդանյանի հանդեպ ցույց է տալիս, որ Բաքվում գտնվելը մեծ սպառնալիք է էթնիկ հայի կյանքի համար։ Դրա համար պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ նրանց ազատ արձակելու ուղղությամբ»,-նշել է նա։

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Տիգրան Հակոբյա՛ն, դու ոտքից գլուխ հակահիգիենիկ ես․ Հարությունյան (video) Աղետի գոտում պետության մասնակցությունն անբավարար է եղել, կենտրոնացված տարհանում չի կազմակերպվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը. «Գեղարդ» հիմնադրամ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են հանրային դաշտից ընդհանրապես կտրել. Պաշտպան Ադրբեջանամետ «թաղապետի» հակահայկական արկածներն Ուկրաինայում «Ես էլ կարող եմ ասել՝ իրենք էլ «ուռել» են». Գևորգ Պետրոսյան Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Արթուր Խուդինյանն հունից դուրս եկավ. լարված իրավիճակ Ջրահեղձ եղած կոմպոզիտորի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ Տղե՛րք, Նիկոլի հեծանիվի վրա չե՛ք տեղավորվելու․ Դավիթ Սահակյանց (video) Ես Ամենայն Հայոց Կաթողիկոսից ներողամտություն եմ խնդրում․ Արամ Հարությունյան (video) Սրբազանը ծաղրում է Քյարամյանին (video) ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ․ «Քո խնդալու վախտը կգա, պարո’ն Խուդինյան», «Ընչի՞ ես տոշկել իմ վրա» (video) «Հայր սուրբ», «Հայր սուրբ» ասելով ծեծել են ինձ․ բերման ենթարկված Դանիել սարկավագ. video Հենց հիմա ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին․ Պարույր Հայրիկյանը՝ ոստիկաններին. video Ի՞նչ է ասել Էդմոն Մարուքյանը՝ Բագրատ Սրբազանի հետ զրույցում. video «Դըխկ» մականունով փոխոստիկանապետին և հազարավոր ոստիկաններին հետևում են հայելիները Փաշինյանի անկարգությունների ժամանակ, ոստիկանի գլխարկը հանում էին, թքում մեջը, չէին վիրավորվում. video Անգամ անշնչությունն ինձ ետ չի պահի Սրբազան պայքարից․ քաղաքացի (video) Նիկոլի կողքը մնացել են Էրդողանի եթիմներն ու Սորոսի ճտերը․ Խաչիկ Մանուկյան (video) Նիկոլն ու իր կինը խելագարվելու են․ Արամ Հարությունյան (video) Ոստիկանի լկտվի պահվածքը Գևորգ Պետրոսյանի դեմ․ նրան խմած անվանեցին (video) Ջերմաստիճանը կբարձրանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am