Ի՞նչ հեղինակության մասին են խոսում

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այն, որ ոստիկանությունը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու դեմ ընդվզող քաղաքացիներին ճնշելու, ռեպրեսիաների ենթարկելու կույր գործիք, ուղղակիորեն ակնհայտ է: Համոզվելու համար բավարար է մի քանի վայրկյան դիտել ոստիկանների մասնակցությամբ ցանկացած տեսանյութ, և կփարատվեն վերջին կասկածները: Ոստիկանական թիրախավորված բռնության են ենթարկվում նույնիսկ ծերերը, կանայք, երեխաները, 6-7 հոգով, «կերած-խմած» բերետակիրները վրա են տալիս համեստ մարմնակազմվածքով 1 հոգու վրա, քաշքշում, հրում, խփում գետնին, դե, գոնե կսմթում...

Եվ ահա, նման խայտառակ վարք դրսևորող ոստիկանությունը հանդես է եկել ոչ այն է՝ հայտարարությամբ, ոչ այն է՝ հաղորդագրությամբ, որի մեջ ասվում է. «Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:

Սա ուղղակի զարմանահրաշ, եթե չասվի՝ հոգեկսմթիչ հայտարարություն է: Ուրեմն, ժողովրդի դեմ ռեպրեսիաների ելած ոստիկանությունում կարծում են, թե դեռ կարող են խոսել հեղինակության մասին, որն էլ, իբր, վնասվում է: Մեկ էլ՝ իբր ոստիկանության մասին սխալ տեղեկություններ են տարածվում: Լո՞ւրջ:

Այդ ո՞ր ոստիկանության մասին եք խոսում. այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցը Փաշինյանի ավտոշարասյան կազմում վրաերթի ենթարկելու միջոցով սպանել է Սոնա Մնացականյանին ու նրա՝ չծնված երեխային, ու մնացել է անպատի՞ժ: Այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցներն իրենց պահպանության ու պաշտպանության տակ գտնվող ձեռնաշղթայված անձնավորությանը նպատակադրված թողնում են ոստիկանական մեքենայի մեջ այնպես, որ «ինչ-որ դիմակավորված» անհայտ անձինք հարձակվեն, բռնություն ու անձի արժանապատվությունը նվաստացնող գործողություններ իրականացնեն տվյալ հայ մարդու նկատմամբ: Այն ոստիկանությա՞ն, որը դարձել է բացառապես մեկ անձի պաշտպանություն իրականացնող կառույց: Այն ոստիկանությա՞ն, որի ներկայացուցիչները «Եռաբլուրում» քաշքշում էին զոհվածների ծնողներին, մայրերին, քույրերին:

Չէ, մենք գիտենք, որ ոստիկանությունում էլ կան կարգին մարդիկ: Բայց... փաշինյանական պարգևավճարների համար բոլոր «կարմիր գծերն» անցնելը չի կարող որևէ արդարացում ունենալ, նույնիսկ «հրամանն» ու «տուն պահելը»: Յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք: Ոստիկաններն էլ ունեն: Այս ճակատագրական օրերին ամեն մեկն ինքն է ընտրում իր ազգի, ժողովրդի, երկրի կողքի՞ն լինել, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Կա՛մ, կա՛մ: Կիսահղի պարզապես հնարավոր չէ լինել:

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո Երբ կառավարման համակարգում համակարգային շփոթ է ԱԱԾ-ը տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը 6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը Ալավերդու համայնքապետարանը որոշել է ուսումնասիրել շենքերի վիճակը ՔՊ-ն «զադնի» չի դնի Շարժումը հոգեվիճակ է թելադրում Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում» ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները 30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները գիշերը հայտնվել են Երևանի տարբեր հատվածներում. «Տավուշը հանուն հայրենիքի» Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ» 500.000 դրամի փոխհատուցում ու հերքում Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան Սարգսյան Արցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ» Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով Քննիչները չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենան Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մ է Մեքենան կողաշրջվել և այրվել է, վարորդը մահացել է Վրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է. 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրը Հայաստան Ղազախստան հանդիպումն ավարտվեց հաղթանակով ՀՀ-ի կողմից Մինսկի խմբի լուծարման համար ԵԱՀԿ-ին դիմումը մեծագույն անբարոյականություն կլինի և դավաճանություն՝ ԼՂ ժողովրդի նկատմամբ. Արա Պողոսյան Փաստաբանը 72-ամյա տատիկին վտարում էր սեփական շահերից ելնելով. տունը գնել է փաստաբան Մելինե Զաքարյանի հայրը Բախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am