2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Տավուշի մարզի Կիրանց գյուղում 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 182 մարդ: Նրանցից 140-ը ընտրել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ոսկեպարում՝ 359 մասնակցից 285-ը ընտրել է ՔՊ-ին: Բերքաբերում՝ 301 մասնացից 245-ը ձայն է տվել ՔՊ-ին: Բաղանիսում՝ 388-ից 274-ը քվեարկել են ՔՊ օգտին: Ջերմուկում՝ 3728-ից 1755-ը ՔՊ է ընտրել: Գեղարքունիքի մարզի Սոթքում 1237-ից 533-ը ընտրել են ՔՊ-ին: Սյունիքի Իշխանասարում՝ 134 մասնակիցներից 106-ը ընտրել է ՔՊ-ին, Ներքին Հանդում՝ 56-ից 24-ն են ընտրել ՔՊ-ին, Շուռնուխում՝ 69-ից 33-ը, Տեղ խոշորացված համայնքում՝ 2385-ից 1448-ը ընտրել են ՔՊ և այսպես շարունակ:

2020թ. դավադիր պարտությունից, այնուհետ ՀՀ տարածքների օկուպացիան թույլ տալուց և ՀՀ անվտանգային համակարգը խարխլելուց հետո՝ պարտված և կապիտուլյացիա ստորագրած Նիկոլը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, վերընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:

2021թ. արտահերթ ընտրությունների արդյունքները նշանակում են, որ մեր ժողովրդի զգալի մասին կարելի է հեշտությամբ խաբել ու մանիպուլյացնել:

Սա նշանակում է, որ ոչ դավաճան կապիտուլյանտ ՔՊ-ն է մեղավոր, ո՛չ հայրենատեր ու պետականաստեղծ նախկինները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ ռուսնները, ոչ էլ եվրոպացիները: Առաջին և միակ մեղավորը մենք ազգովի ենք , որ մեր ճիշտն ու սխալը, լավն ու վատը, կարևորն ու երկրորդականը չենք կարողանում ճանաչել ու գնահատել:

Նախ դավաճանության մեջ հիմնոավոր կասկածվող վարչապետ Նիկոլի հետ ընտրության գնալ չէր կարելի: Սակայն նույնիսկ այդ պարագայում, 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ փոխել իրավիճակը, կանգնեցնել պարտության շղթան, հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից: Բայց այդ շանսն օգտագործելու և օրինական եղանակով իշխանությունը փոխելու փոխարեն, խաբված ու կուրացած ժողովուրդը նորից ընտրեց պարտության, պատերազմի ու կորուստների ճանապարհը:

2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 24 քաղաքական միավոր: Նիկոլից ու ՔՊ-ից բացի՝ ցանկացած այլ ուժ ընտրվելու պարագայում երկիրն այսքան վատ վիճակում չէր հայտնվի: Իսկ ազգային ուժերի ընտրվելու պարագայում՝

Արցախը կմնար այնպես ինչիսին եղել է 2020թ. նոյեմբերի 10-ի դրությամբ, ՀՀ օկուպացված տարածքները շատ արագ կազատագրվեին, սահմանազատում-սահմանագծում գործընթացը չէր լինի Հայաստանի տարածքների հաշվին,
բոլոր գերիները վերադարձված կլինեին,
Արցախի Հանրապետության ապագայի հարցում կլիներ որոշակի առաջընթաց,
ՀՀ Զինված Ուժերի կարողությունները, պետության պաշտպանունակության և անվտանգության համակարգերը բավականաչափ վերականգնված կլինեին,
երկրում կփոխվեր ապատիայի, անտարբերության և անհանդուրժողականության միջավայրը,
արտագաղթն ու պետական պարտքը այսքան մեծ չափերի չէր հասինի
Ադրբեջանը չէր պարտադրի ՀՀ-ին՝ փոխել սահմանադրությունը, իսկ Թուրքիան չէր պարտադրի՝ հրաժարվել Ցեղասպանության հարցից:

Այս ամենը 2021թ. կախված էր Հայաստանի քաղաքացիներից, բայց ցավոք քաղաքացիները շարունակեցին ինքնակործանման ճանապարհը՝ ակամայից օգնելով ներքին և արտաքին թշնամիներին:

Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի:

Խելքի աշեցե՛ք սիրելի քաղաքացիներ, շտկեք գործած սխալները և բացի ձեզանից ուրիշ ոչ մեկին մի մեղադրեք: Կամ մեղադրելուց առաջ գոնե հիշեք, թե ինքներդ ու՞մ օգտին էիք քվեարկում 2018թ. դեկտեմբերի 9-ին և 2021թ. հունիսի 20-ին: Այդ երկու օրերը հայկական պատմության օրացույցում ներկվել են սևով:

Եթե քվեարկել եք
Արցախը թշնամուն հանձնելու և հայաթափելու համար,
Հայաստանը թուրք-ադրբեջականակ տանդեմի ազդեցության տակ դնելու և սահմանները խոցելի դարձնելու համար,
ներքին ատելություն, կեղծիք, խաբեություն և պառակտումներ սերմանելու համար,
Ազգային Բանակը, Եկեղեցին և հայի տեսակը ջլատելու համար,
ձեր երեխաների ապագան թրքացնելու համար՝

ուրեմն ճիշտ եք արել, որ ընտրել եք ՔՊ-ին:

Եթե ո՛չ, ուրեմն մտածեք սխալներն ուղղելու մասին և որքան շուտ ուղղեք սխալները՝ այնքան մեծ է խաղաղ և անվտանգ ապրելու շանսերը: Լավ՛ մտածեք, որովհետև սեղանին դրված է յուրաքանչյուր երեխայի ապագայի հարցը»:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Անգամ անշնչությունն ինձ ետ չի պահի Սրբազան պայքարից․ քաղաքացի (video) Նիկոլի կողքը մնացել են Էրդողանի եթիմներն ու Սորոսի ճտերը․ Խաչիկ Մանուկյան (video) Նիկոլն ու իր կինը խելագարվելու են․ Արամ Հարությունյան (video) Ոստիկանի լկտվի պահվածքը Գևորգ Պետրոսյանի դեմ․ նրան խմած անվանեցին (video) Ջերմաստիճանը կբարձրանա Տնտեսական աճի պատկերն աղճատված է Ի՞նչ է ասել Էդմոն Մարուքյանը՝ Բագրատ Սրբազանի հետ զրույցում (video) Երևանում վրացական համարանիշներով «DAF»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա հիվանդանոցում մահացել է Պետրոս Ղազարյա՛ն, դու արհեստական բուծված մարդ ես, հիշի՛ր․ Սրբազան (video) Իմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չեմ տեսել. Տիգրան Աբրահամյան Լևոն Երանոսյանի մեղադրանքը վերաորակվեց, դատարանը համաներում կիրառեց Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է․․․ իր իսկ հրամանով․ Արամ Հարությունյան (video) Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին Հենց հիմա ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին․ Պարույր Հայրիկյանը՝ ոստիկաններին (video) Արի ու տես, որ ստի ու կեղծիքի իշխանությունն ամեն ինչի պատրաստ է. Դանիել սարկավագը մանրամասնում է Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին Ասում են՝ ծառայողական քննություններ են նշանակված, բայց հստակ չէ՝ ինչ են արել, այն դեպքում, երբ իրենց գործողությունները քրեական գործերի առիթ են. Բագրատ Սրբազան Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Այնքան ասեցինք, հեծանիվ չես քշում, գնաց քշելու, ինչ ասում եք՝ լինում է․ Բագրատ Սրբազան (video) Առաջ 3 հոգով էին ծեծում, հիմա՝ 40, դա բարեփոխո՞ւմ է. Սրբազան Մեծանում են մարմիններով, բայց գլուխները չի աշխատում. Բագրատ Սրբազան Ֆաշիստ ե՞ք լրիվ։ Ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա։ ալիևից ե՞ս պարգև ակնկալում, թե՞ ումից. Ռուբեն Մելիքյան Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Սրբազան Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել․ Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am