Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները

Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող, ինչպես նաև օրըստօրե ահագնացող գոյութենական և անվտանգային նոր մարտահրավերներն արդյունք են օրվա իշխանությունների վարած հակապետական և ապազգային քաղաքականության։ Ներկայիս վարչախմբի որդեգրած պարտվողական և արկածախնդիր ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում։

Նման պայմաններում, երբ արտաքին գործոններն են առավելապես պայմանավորում Հայաստանի միջազգային վարքագիծն ու ներքին օրակարգը, դիվանագիտությունն անխուսափելիորեն դառնում է պետականության պաշտպանման հիմնական բնագիծը։ Անկախ, ինքնիշխան, ամբողջական և կենսունակ պետության գոյությունը երաշխավորելու համար առաջարկում ենք իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել միակողմանի զիջումների անվերջ շղթան և, միաժամանակ, ընկալելի կլինի միջազգային հիմնական դերակատարների համար։

Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու և հետագա անդառնալի կորուստներից զերծ պահելու համար անհրաժեշտ են հետևյալ անհետաձգելի քայլերը.

– Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն՝ զսպման ճկուն քաղաքականության որդեգրմամբ։ Դրան զուգահեռ, բնական ու իրավիճակային դաշինքների ձևավորումը դիտարկվում է որպես ադրբեջանա-թուրքական տանդեմին հակակշռելու իրական մեխանիզմ։

– Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման համար, որպես առաջնահերթություն, Արցախի հիմնահարցը վերստին ներառել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է հետամուտ լինել Արցախի ժողովրդի հավաքական և միջազգային երաշխիքներով ամրագրված, իրենց հայրենի բնօրրան վերադառնալու անքակտելի իրավունքին, բոլոր ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատմանն, ինչպես նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիության ապահովմանը։

– Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ընդունված պրակտիկայից. 1) ուժի կիրառման և դրա սպառնալիքի կամ պարտադրանքի արդյունքում ձեռքբերված որևէ համաձայնության անընդունելիությունը և, 2) ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Միաժամանակ, պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխություն՝ մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։

– Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկականության նոր բանաձևումը, որին հասնելու միակ ճանապարհ պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը, ներհանրային հաշտեցումն ու համերաշխությունը։ Այս գործում անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդնությունն ու ակտիվ դերակատարությունը։

Վերոհիշյալ մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումը կյանքի կոչելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն տարածաշրջանում տևական կայունության և արժանապատիվ խաղաղության համար։

Հայտարարությունն ընդունվել է Դիվանագետների համահայկական խորհրդի կողմից անցկացված կլոր սեղան-քննարկման մասնակիցների կողմից:

29 ապրիլի, 2024 թ.
ք. Երևան

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երեխային պատճառվել է մարմնական վնասվածք Շարժման ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ-ն հրապարակել է ձայնագրություն ԻՆՉՈՒ՞ ՈՉԻՆՉ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քննում է ՏԿԵ նախարարի մոր համար կառուցվող 230 հազար դոլար արժողությամբ տան գործը ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրո Արցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ Ստեփանյան Շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթաց Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել Վերադառնում դեպի գարուն. Սուրենյան Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով Բուքմեյքերական ընկերությունը նաեւ թիմ ունի. ինչ կորոշի ՈՒԵՖԱ-ն ՄԻՊ գրասենյակը «էթիկա» է գնել Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին Եվրոպայում է. կքննարկվի արցախցիների Արցախ վերադարձի հարցը Լուսինե Բադալյանը ֆինանսական աճ է գրանցել` պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am