Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու

Նախօրեին Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում, հղում անելով ադրբեջանական ընդդիմադիր սեգմենտին, գրել էր մոտ ապագայում Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հնարավոր ազատ արձակման մասին։ «Ադրբեջանական ընդդիմադիր սեգմենտը գրում է, որ մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու: Այս հարցի լուծման մեջ էական նշանակություն է ունեցել Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ Ջեյհուն Շադլինսկին»,- գրել էր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ընտանիքը հայտնել էր, որ հացադուլից հետո դադարեցվել են հարազատների հետ հեռախոսազանգերը։

Ապրիլի 21-ին Ռուբեն Վարդանյանին թույլ էին տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Վարդանյանը հայտնել էր, որ այս ամբողջ ընթացքում լրիվ մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել: Ընտանիքը սա միջազգային իրավունքի բոլոր նորմերի բացահայտ խախտում էր որակել՝ նաև նշելով, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս: Ապրիլի 25-ին բարերար Վարդանյանի ընտանիքը հայտնեց, որ վերջապես թույլ է տրվել կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին, զրուցել ամուսնու հետ, որից հետո Վարդանյանը դադարեցրել էր հացադուլը։ Այդ ընթացքում նաև Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը, հարցազրույց է տվել հեղինակավոր մի շարք լրատվամիջոցների՝ France 24 հեռուստաընկերությանը, CNN-ին։

168․am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով տարածվող ոչ պաշտոնական լուրերին, թե գուցե Արցախի նախկին պետնախարարն ազատ արձակվի, ասաց, որ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել թե՛ Ռուբեն Վարդանյանի, և թե՛ անազատության մեջ պահվող մյուս անձանց մասով։

Սիրանուշ Սահակյանը նշեց․

«Կարող եմ վերահաստատել, որ ապատեղեկատվությունը և իրականությանը չհամապատասխանող տարաբնույթ, խելահեղ թեզերի տարածումը շատ կանոնավոր և պետության կողմից ուղղորդվող գործելակերպ է ադրբեջանական լրագրողական հատվածում, և այս առումով նպատակահարմար չեմ համարում ոչ պաշտոնական տեղեկատվության մեկնաբանումը»։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում: Նրանց մի մասը զինվորականներ են և համարվում են ռազմագերի, մյուսները քաղաքացիական անձինք են, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, որոնք հետապնդվում են իրենց գործունեության համար։ Իրավապաշտպաններն այս հանգամանքը հաշվի առնելով` նրանց դիտարկում են ոչ միայն՝ իբրև պատանդներ, այլև՝ քաղբանտարկյալներ։

Գերեվարվածների շարքում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն բոլոր գերեվարվածներին ծանր մեղադրանքներ է առաջադրել։

դիտվել է 571 անգամ
Լրահոս
Գալու է պատասխան տալու ժամանակը, և այդ ժամանակը հեռու չէ. Գառնիկ Դանիելյան 37-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով բախվել է երկաթե արգելապատնեշին․ կան վիրավորներ Աղետի գոտում գնահատվել են բնակիչների՝ դեղորայքի պահանջարկի կարիքները Թուրքիան նախազգուշացում է արել ԱՄՆ-ին ու Իրանին Արցախի Վանք գյուղից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի դատը՝ այսօր․ Մելիքյան Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը պատմել է առաջնագծում տիրող բարդ իրավիճակի մասին Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է․ ՆԳՆ Հրդեհ՝ Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում Միջազգային հարաբերությունների պարադոքսը և Փաշինյանի Լենինյան Հայաստանը Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ Սրբազանը՝ Սոթքում Իսրայելը Լիբանանում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք է օգտագործել. Human Rights Watch Այսօր ականատես եղանք բռնաճնշումների նոր դասական օրինակի. Հենրիխ Դանիելյան Մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել երիտասարդների աշխարհի առաջնությունը. Արմեն Մելիքբեկյան Իսրայելը նոր ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում Եթե Բագրատ Սրբազանը որպես Սրբազան գա, կդիմավորեմ․ Սյունիքի մարզպետ Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ Սրբազանը՝ Սոթքում Ու այս խելքով գիտելիքներից է խոսու՞մ 5 օր մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինի Հունգարիայի ապտակը Նիկոլին Թուրքերի կողմից հովանավորվող "безотчетник" ՆԳՆ֊ն և քայլիստները վարկաբեկում են Հայ Առաքելական եկեղեցին Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ Գազանջատումներ հետևյալ հասցեներում Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց ՄԱԳԱՏԷ-ն քաղաքական հաշիվներ մաքրելու տեղ չէ․ Ալի Բաղերի Քանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am