Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել
Ադրբեջանի Ղազախի շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել։ Սահմանային ծառայության աշխատակից է վիրավորվել, հայտնում է Vesti.az-ը։ Նրա մի քանի մատներ անդամահատվել են։ Ընդգծվել է, որ նրա վիճակը կայուն է։