Հայտնի է՝ նաև ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում

Ապրիլի 26-ի երեկոյան իրավիճակը Կիրանց գյուղի ճանապարհի փակ հատվածում լարվեց. բնակիչները կամուրջի հատվածում նկատեցին, որ, ըստ հրապարակված քարտեզի, ադրբեջանական կողմին անցնելիք հատվածից առանց պետհամարանիշի, մգեցված ապակիներով մեքենա է փորձում դուրս գալ։ Ճանապարհը փակած տեղացիները, կասկածելով, որ նրանք քարտեզագիրներ են, արգելափակեցին մեքենայի մուտքը՝ թույլ չտալով դուրս գալ։ Ոչ միայն չկար պաշտոնական պարզաբանում, այլև տեղում հավաքաված ոստիկանները լրատվամիջոցներին թույլ չտվեցին մոտենալ։ Տեղում գտնվող Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն էլ մարդկանց համոզում էր ազատել մեքենայի ճանապարհը՝ հայտարարելով, որ մարդիկ իբր թե եկել են խնդիրները գույքագրելու։

Այնուհետև ամենատարբեր կասկածներ հայտնվեցին այդ խորհրդավոր մեքենայի ու նրա մեջ գտնվող անհայտ անձանց մասին. անգամ կարծիք եղավ, որ նրա մեջ եղել են ադրբեջանցիներ, ըստ որոշ հայտարարությունների՝ մեքենայում են գտնվել նաև Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը:

Yerkir.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ մեքենայում գտնվել են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, փոխգնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն ու իր տեղակալը: Նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, փաստորեն, նաև փոխգնդապետ Սերգեյ Պետրոսյանի ստորաբաժանումներն են ներքաշել են հող հանձնելու պրոցեսի մեջ՝ խաղալով բանակի հեղինակության հետ։

Հիշեցնենք՝ փոխգնդապետ Սերգեյ Պետրոսյանը ստորագրել էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի 2021 թ. փետրվարի 25-ի հայտարարության տակ, որով պահանջվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Ըստ տեղեկությունների՝ Սերգեյ Պետրոսյանի ծառայության 20 տարին արդեն լրանում է, թոշակի գնալու շատ քիչ է մնացել:

yerkir.am

դիտվել է 2438 անգամ
Լրահոս
Մի պոլկ էիք կառուցում, Կիրանցում PR-վում․ լրագրողը «փչացրեց» Փաշինյանին (video) Կանադայից եկել եմ՝ Սրբազանի հետ փողոց փակեմ. Շարժման մասնակից (video) Տո դու սկի չես կարողանում քայլես քո երկրում, ուր մնաց իմ հետ հանդիպես․ Սրբազանը` Փաշինյանին (video) Ես ձեզ ասում եմ՝ սփյուռքը Նիկոլին չի աջակցում․ սփյուռքահայը եկել է Հայաստան՝ աջակցելու Սրբազանին (video) Աննան ասեց՝ 4 դիա՞կ, ի՞նչ ա եղել որ, մի հատ փարթի կանենք․ քաղաքացի (video) Սպառնու՞մ եք, դե ուժ կիրառեք, սա՞ եք ուզում. Սրբազանը` ոստիկաններին (video) Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է (video) Սկանդալային մանրամասներ ոստիկանների և նրանց կողմից կազմվող խմբերի մասին (video) Ինչպես է Փաշինյանն արդարացնում կնոջը՝ Լոռիում և Տավուշում աղետի օրերին «սև-սպիտակ փարթի» կազմակերպելու համար «Ամո՛թ, ամո՛թ»․ժողովուրդը խլացնում է ոստիկաններին (video) Սարդարապատում խայտառակ միջադեպի համար Փաշինյանը պարտավոր է անձամբ ներողություն խնդրել Վեհափառից. Վազգեն Մանուկյան Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական. Դավիթ Անանյան Էն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, Վահե Ղազարյան, պիտի բացատրություն տաք․ Բագրատ Սրբազան (video) Դագաղ դնողները լակոտ չե՞ն․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Երևանում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն «Տականք դավաճան, բա ո՞վ ա ողբալու, եթե դու գունավոր շոր ես հագել»․ Փաշինյան (video) Ուրեմն հստակ ասում եմ՝ Ալիևը ոչ մի կերպով իշխանություն չունի այստեղ: Իրա միակ լծակը իր գործընկերն է, որի հետ թաքուն խոսում են, բանակցում են, քննարկում են. Բագրատ սրբազան Ալիև՛, քեզ խելո՛ք պահի, դու այստեղ մի գերի ու ստրուկ ունես․ Բագրատ Սրբազան (vidoe) Նիկոլը շուտով ներողություն է խնդրելու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արգելափակված 6 բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով սնուցման խնդիր․ Արեն Մկրտչյան Փաշինյանին փոխելու շարժումը ոչ թե մարում է, այլ նոր թափ հավաքում․ Հարութ Սասունյան Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր Փաշինյանը կնոջ մասնակցությամբ «փարթիի» մեղքը «բարդեց» զոհված զինվորների ծնողների վրա (video) Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am