«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանյանին:

Սրբազան Հօր նամակ-ուղերձում մասնաւորապէս գրւած է.

«Բարձրաշնորհ Տ. Բագրատ Ս. արք. Գալստանեան

Քաջարի եւ բարեջան առաջնորդ Տաւուշի հայոց թեմի

Իջեւան

Սիրելի Սրբազան եղբայր,

Վերջին օրերուն հետեւում ենք Տաւուշի մէջ տեղի ունեցած եւ ունենալիք դէպքերին: Այս րոպէին երանի եմ տալիս Ձեր կողքին եղող Միքայէլ Սրբազանին, Յովնան Սրբազանին, Արշակ Սրբազանին եւ բոլոր նրանց, որոնք այս րոպէին Ձեր կողքին եւ Տաւուշի մեր ժողովրդի կողքին են:

Դուք Ղեւոնդ Երէցիան ոգիով նոր Աւարայր էք մղում հայրենիքին եւ հաւատքին պահպանման համար: Որքան կը փափագէի, որ այս րոպէներին Ձեզի հետ ըլլալ, բայց ուզում եմ վստահեցնել, որ Թեհրանի մեր ժողովրդի մեծագոյն մասն իր մանուկներով, երիտասարդներով եւ տարեցներով Ձեր կողքին կանգնած է եւ աղօթում է Ձեր յաջողութեան համար, որովհետեւ Ձեր յաջողութիւնը մեր յաջողութիւնն է: Մենք չենք կրնար անտարբեր եւ լուռ անցնիլ այս բոլորին ի տես: Կասկած չկայ, որ մեր ժողովուրդը Հայրենիքի եւ Սփիւռքի տարածքին, բոլորն էլ Ձեր կողքին են: Ես ուզում եմ վստահեցնել միաժամանակ, որ հնարաւորութեան սահմաններում մենք բոլորս էլ պատրաստ ենք Ձեզ հետ պայքարը շարունակել մինչեւ այն երջանիկ պահը երբ պիտի կարենանք մեր ծրագիրների իրագործումը տեսնել: Մինչ այդ աղօթակից ենք Ձեր եւ մեր ժողովրդին՝ Տաւուշի մէջ եւ Տաւուշէն հեռու եւ կը մաղթենք առաւել ուժ, դիմադրական ոգի ու կորով եւ անվտանգ պայքար:

Սիրելիներ, թող Աստծոյ հովանին Ձեր վրայ եւ ժողովրդի վրայ ըլլայ ի խնդիր մեր հայրենիքի ապահովութեան եւ խաղաղ կեանքի կեցութեան համար:

Բոլորս միասին պիտի պայքարենք սիրելիներ, մեր ժողովուրդի իրաւունքների պահպանման համար՝ Տաւուշում եւ այլուր, որովհետեւ այս հողերը մեր ժողովուրդը մեզի կտակած է իր արեան յեղումով եւ չենք կրնար մենք թափւած արիւնը իսպառ մոռանալ: Վստահ ենք, որ այն պիտի վերընձիւղւի մեր հայրենիքի հողին ամէն մէկ շերտին վրայ եւ ծնունդ պիտի տայ նոր Ղեւոնդ Երէցներու, ծնունդ պիտի տայ նոր մարտիկներու եւ նոր հերոսներու:

Ողջ մնացէք ի Տէր:

Քրիստոնէական եւ եղբայրական ջերմ սիրով՝

ԱՂՕԹԱԿԻՑ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ»:

դիտվել է 765 անգամ
Լրահոս
Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր Վեհափառը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասնակիցների հետ անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած խնդիրներին Շակալի պես պատգամավորի վրա հարձակվելու պարգևատրումը ինչքա՞ն է․ դրամո՞վ եք պարգևատրում, թե՞ մանաթով․ Թադևոս Ավետիսյան Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կմ ընդհանուր երկայնքով Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը մեկնել է Թուրքիա Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին Դուք էլ որպես ինչ եք բուտաֆորիայի պես ծանրացել մեր վզին՞ Նմաններին պաշտոն է տվել, որ տարածքները բանտիկով հանձնի Ադրբեջանին Էս թարգմանեք ադրբեջաներեն ու տարածեք նախկին հայկական պետական լրատվամիջոցներով Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին․ Հայտարարություն Սյունյաց թեմից Խստագույնս դատապարտում ենք ոստիկանական ուժերի ամբարտավան և ապազգային վարքագիծը․ Գուգարաց թեմ «Անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար»․ Սփյուռքի թեմակալ առաջնորդները դատապարտել են Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Հայրապետի և եկեղեցականների նկատմամբ պահվածքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղի վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ Բերդի ոստիկանապետը պարգևատրվել է լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպրոցից հեռացնելուն մասնակցե՞լու համար Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս Սրանք մարդկային ու բարոյական ոչինչ չունեն․ Գառնիկ Դավթյան Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության գործողությունները Ըստ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանը խրախճանքով սփոփել է զոհվածների ծնողներին Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները․ Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am