Վրեժ Շահրամանյանը`«Կիսաբաց լուսամուտներ»-ի սկանդալային հաղորդման հետքերով

Վերջերս  ATV-ով հեռարձակված «Կիսաբաց լուսամուտներ» հերթական հաղորդումը առաջացրեց քննարկումների բուռն ալիք։ Թեման սովորական չէր։ Հաղորդման հյուրը անտարբեր չէր տղաների նկատմամբ, ուներ սոցիալական  խնդիրներ: Հաղորդմանն անմիջապես հաջորդեցին համացանցային բուռն քննարկումներն ու մեղադրանքները։ Շատերին հատկապես հետաքրքրում էր՝ վերջ ի վերջո, հոմոսեքսուալությունը հիվանդությու՞ն է, թե՞ ոչ։ Մասնագիտական կարծիք լսելու համար Hayeli.am-ը  կապ հաստատեց սեքսոպաթոլոգ բ.գ.թ. Վրեժ Շահրամանյանի հետ, ով նաև վերոնշյալ թողարկման փորձագետներից էր։  Ժամանակակից բժշկության տվյալների համաձայն՝ ոչ։ Հարցի առիթով ստեղծված պատկերը հստակեցնելու ներկայացնեմ մասնագիտական պարզաբանում։ Համաձայն Հիվանդությունների միջազգային դասակարգման՝նույնասեռականությունը հանված է հիվանդությունների շարքից։ Այդ մասին ես խոսել եմ նաև տարբեր ասուլիսներին, քննարկումներին, երբ խոսքը սեռական նախընտրության մասին էր։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության արդի տվյալներով՝ հոմոսեքսուալությունը հոգեկան խանգարում չի դիտվում:Պաթոլոգիա է համարվում միայն էգո-դիստոնիկ հոմոսեքսուալությունը, որն արտահայտվում է նևրոզով, հոգեբանական և վարքային խանգարումներով, ներքին կոնֆլիկտով։ Էգո-դիստոնիան հոգեկան շեղում է, թարգմանաբար նշանակում է՝ ինքնաժխտում, իր ինչպիսին լինելը չընդունելու երևույթը: Այս դեպքում մարդը չի կարողանում ընդունել իր հակումը դեպի նույն սեռը, նրա հոգեկան վիճակը դառնում է  հիվանդագին, առաջանում է հոգեկան սուր դիսբանանս, ներքին կոնֆլիկտ,ինչի կապակցությամբ անհատը  կարող է դիմել բժշկի օգնության։ Պետք է նշել, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոմոսեքսուալների նկատմամբ խտրականության և ստիգմատիզացիայի հետևանքով վերջիններս առավել հակված են նևրոզների, դեպրեսիաների և սուիցիդալ փորձերի: Հետևաբար, հոմոսեքսուալները ևս հոգեթերապևտիկ օգնության կարիք ունեն: Սա փաստում է  ժամանակակից բժշկությունը։ Ինչ վերաբերում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ հնչած իմ գնահատականին, ապա ասեմ, որ երկար-բարակ խոսել, մանրակրկիտ բացատրել այս ամենը այնտեղ հնարավոր չէ, քանի որ քննարկումները հաճախ լինում են բավականին թեժ, և ժամանակը միշտ շատ սուղ է։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ դա հաղորդում է, ոչ թե բժշկական դասախոսություն, հետևաբար, խոսքը հնչում է կարճ՝ առանց հանգամանալից վերլուծության, ինչի արդյունքում գուցեև միտքս սեղմ և հակիրճ է արտահայտվել։ Ես կհորդորեի, որ ագրեսիվ քննարկումներն ու բոցաշունչ «բառազեղումները» դադարեցվեին։ Ավելորդ լարվածությունը երբեք օգտակար չի եղել։ Բացի այդ, պետք է միշտ հիշել որ, անկողնային կյանքի կանոնները խիստ անհատական են և տարաբնույթ, յուրաքանչյուր մարդ ունի իր նեղ անձնականը, որը միայն իրեն է պատկանում և հրապարակման ու քննարկման ենթակա չէ։ Այդ նեղ անձնականն էլ կոչվում է ինտիմ տիրույթ։  

դիտվել է 93 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am