Երևանի վարչական 4 շրջանի ղեկավարների գույքն ու եկամուտները. iravaban.net

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Այս անգամ շարունակաբար կներկայացնենք Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների հայտարարագրված կարողությունը։ Այսպիսով, Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, մեկ ավտոտնակ, Mercedes-Benz S 500 մակնիշի ավտոմեքենա: Ղեկավարի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 14.000.000 դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո: Մանվել Ջավադյանի տարեկան եկամուտը կազմում է 1.661.520 դրամ՝ ստացված աշխատավարձից: Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը հայտարարագրել է ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 20.000.000 դրամ և 55.000 դոլար: Վարդանյանի տարեկան եկամուտները ստացվում են երկու աղբյուրներից՝ աշխատավարձից և գույքը օտարելուց ստացված եկամուտից. համապատասխանաբար՝ 1.509.400 և 6.000.000 դրամ, ընդհանուր՝ 7.509.400 դրամ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հայտարարագրել է մեկ հողամաս և հողին ամրակցված մեկ այլ անշարժ գույք: Նա հայտարարագրել է նաև ԳԱԶ 24 մակնիշի մեկ ավտոմեքենա։ Դավթաշենի ղեկավարի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 61.000.000 դրամ: Որպես եկամուտ Բաղդասարյանը ստանում է 1.611.018 դրամ՝ աշխատավարձից։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը 2011-2012 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնում: Այս պաշտոնը ստանձնելիս Սարգսյանը հայտարարագրել էր մեկ Mercedes-Benz G500 մակնիշի ավտոմեքենա, որը նույն հարկային տարում վաճառել էր 18.000.000 դրամով: Դրամական միջոցները կազմել էին 12.800.000 դրամ և 429.604 դոլար: Եկամուտները ստացվել էին 2 գույքի օտարումից, աշխատավարձերից, փոխառության դիմաց ստացված տոկոսից՝ և այլ եկամուտից, համապատասխանաբար՝ 57.336.566 դրամ և 7.267 դոլար։ Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու պահին՝ 2012 թվականի համաձայն Արտավազդ Սարգսյանը հայտարարագրել էր մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում, Mercedes-Benz S550 և Vaz 21065 մակնիշների ավտոմեքենաներ, որպես դրամական միջոց՝ 14.750.000 դրամ և 365.928 դոլար: Նրա տարեկան եկամուտները մեկ տարում էականորեն աճել էին՝ հասնելով 57.935.194 դրամի և 21.134 դոլարի: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video) Ինչու՞ է Մեդվեդևը հենց Գագիկ Ծառուկյանի անունը երեկ տվել․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին համապատասխան տեղն է ուղարկել․ ի՞նչ ինֆորմացիա փոխանցեց Սուրեն Սուրենյանցը (video) Չեմ հարգի էն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պիտի ընտրի իր ապագան. ՍԴ անդամ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am