Վենդետան Լոռու մարզում շարունակվում է. հրկիզել են 16 տարի առաջ Վահագնի գյուղում սպանված Կախյանների տունը

Այսօր՝ փետրվարի 27-ին, Լոռու մարզի Վահագնի գյուղում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Արմեն Կախյանին պատկանող տունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան՝ ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում տուն է այրվում: Ժամանել են տեղի հրշեջ-փրկարարները և այս պահին փորձում են կրակի տարածումը կանխել: Այրվել են երկհարկանի տան 2 ննջասենյակները և, ըստ նախնական տեղեկությունների, կրակը տուն են շպրտել պատուհանները կոտրելուց հետո, սակայն տանը ոչ ոք չի եղել: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարությամբ, դեպքի վայրում հավաքվածների ասելով, ժամանում է քննիչը: Տունը և հարակից տարածքը շրջապատված է ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցների կողմից, որոնց աշխատանքները ղեկավարում են Վանաձոի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը և Գուգարքի ոստիկանապետի օպերգծով տեղակալը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Կախյանը Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանին հրազենով սպանելու կասկածանքով հետախուզվում է: Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 16 շենքի բնակիչ, 42-ամյա Արմեն Սերյոժի Կախյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Նվեր Անտոնի Քոչինյանին սպանելու և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու մեջ: Նշված դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել էր քննիչի միջնորդությունը և Ա. Կախյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երբ նրան հայտնաբերեն կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, տեղափոխելու են Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Վանաձորի քննչական բաժնի քննիչների հետ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հայտնաբերել էին Hummer մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենան հայտնաբերվել էր` 2000 թ.-ին Վահագնի գյուղում Կախյանների ընտանիքի 7 անդամների անուններով կառուցված հուշաղբյուրի մոտ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am