Հողը խաբար չտա

Ազգային ինքնությունը ժողովրդի հավաքական գիտակցությունն է, որը բաղկացած է մի քանի չափումներից։ Դրանց թվում հիմնարար նշանակություն ունեն ժամանակը և տարածությունը՝ այդ հասկացությունների ամենաընդգրկուն իմաստներով։ Ազգային գիտակցության կամ ինքնության համար ժամանակն առարկայանում է պատմական անցյալով ու հավաքական հիշողությամբ։ Ինչպես որ տարածության չափումն է մարմնանում ազգի հետ նույնականացվող տարածքով, որը, մինչև քարտեզագրական ու տոպոգրաֆիական չափումների առարկա լինելը, ժողովրդի կենսատարածության անբաժանելի մասն է։ Կենսատարածությունն է, որ, տարածքից բացի, անբաժանորեն ներառում է նաև ժամանակի չափումը՝ առաջին հերթին՝ տարածության հիմքում ընկած հիշողությամբ, իմա՝ անցյալով։

Հողն այդ իմաստով այն կետն է, որի վրա հատվում են ազգային գիտակցության երկու կարևոր բաղադրիչները՝ տարածությունն ու ժամանակը։ Առանց տարածության՝ այդ գիտակցությունը կիսատ է, ինչպես որ այն անդամահատված է՝ առանց ժամանակի։

Հայաստանի, ավելի լայն իմաստով՝ հայկականության դեմ իրականացվող բացահայտ ու քողարկված պատերազմն ընթանում է հենց այդ երկու չափումներում՝ ժամանակի ու տարածության։ Անցյալի, պատմական հիշողության դեմ վարվող պայքարն ինքնանպատակ չէ, հաջողության դեպքում այն ազգին զրկելու է կենսատարածության անքակտելի մասերից մեկի՝ ժամանակի զգացողությունից, ինչը բազմապատիկ հեշտացնելու է մյուս բաղադրիչից՝ տարածքից հրաժարումը։ Առանց ժամանակի տարածությունը քննարկվող տեսանկյունից սոսկ քարքարոտ հող է, որից կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում։ Ինչպես որ անարժեք կարող է դառնալ ժամանակը՝ ի դեմս անցյալի, եթե այն ներկայանա առանց գիտակցության մեջ մեկ մարմին դարձող հողի։

Հողը, ահա, իրականում ոչ թե քառակուսի մետրերով չափվող անկենդան սուբստանտ է, այլ իր մեջ մարդկային ապրում կրող գո, որովհետև դրա վրա հատվող ժամանակն ու տարածությունը գիտակցելի ու զգալի են միայն մարդու կողմից։ Եվ հողում պարփակված մարդկային մասունքներն ու քրտինքը հենց ժամանակի ու տարածության սիմբիոզի խորհրդանիշներն են։

Հայկական կենսատարածության փոքրացումը միայն քարտեզի վրա է արտահայտվում տարածականորեն։ Այն ամբողջական չի լինի, եթե չփոքրանա նաև կենսատարածության ժամանակային չափումը։ Նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ դրա համար են պայքարում անցյալի դեմ, որպեսզի հայկական ինքնությունը ճզմվի ոչ միայն տարածաբար, այլ նաև ժամանակի մեջ։

Տարածության ու ժամանակի հավաքական գիտակցումն ու մարդու նույնականացումը դրանց հետ հնարավոր չէ առանց հոգևոր կառույցի, որովհետև գիտակցականը, ճիշտ է, ուղեղի գործ է, բայց նույնականացման համար նաև հոգի է պետք։

Հետևաբար՝ հայկականության դեմ պայքարի ճարտարապետներն ու կատարածուները պետք է պայքարեին և պայքարում են նաև հոգևոր կառույցի դեմ, որի ինստիտուցիոնալ ներկայացնողը Հայ Առաքելական եկեղեցին է։ Եկեղեցու նզովքը, սակայն, որ եկեղեցու նշանակությունն իմացող անգամ ոչ հավատացյալի համար նույնական է աշխարհիկ կառույցների վճիռների, ազատազրկման վերդիկտների հետ, կյանքի չի կոչվում։ Որովհետև հիմա աշխարհիկ դատախազների դիվային վճիռների իրականացման ժամանակներ են, դրանց կատարողների գիտակցությունից էլ պատվիրատուները կարողացել են ջնջել ժամանակի ու տարածության ապրումը, առանց որի՝ հողը նրանց համար դարձել է երկու կամ ավելի ոտքերի վրա կանգնելուն հարմար ասֆալտ։
Այսօրվա պայքարն էլ, լայն իմաստով, հենց հողի ու ասֆալտի կռիվ է, որում ասֆալտի նվիրյալները հոգեցնցման մեջ դատաստան են տեսնում հողի համար անմոդայիկ պայքարի դուրս եկածների դեմ։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 1497 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am