Ցանկացած հայ պետք է Ադրբեջան այցելելու իրավունք ունենա. Ավիգդոր Էսկին

Առանց մարդկանց միջև հաշտության հասնելու քաղաքական պայմանավորվածությունները երկարատև չեն լինի, կարծում է իսրայելացի հրապարակախոսը: Հայերն ու ադրբեջանցիները պետք է միմյանց և Արցախ ազատ այցելելու հնարավորություն ունենան, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իսրայելացի հրապարակախոս և հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը: «Մի քանի ամիս առաջ ես եղա Ստեփանակերտում: Առանց մարդկանց միջև հաշտության հասնելու հակամարտությունը լուծում ստանալ չի կարող: Համոզված եմ, որ ցանկացած հայ իրավունք ունի Ադրբեջան այցելելու, առավել ևս այն հայերը, ովքեր անտեղ ծնվել են, ովքեր այնտեղ թաղված նախնիներ ունեն», — ասաց Էսկինը: Նրա խոսքով` ադրբեջանցիների համար ևս պետք է հասանելի լինի ցանկացած տարածք այցելելը, ներառյալ՝ Արցախ: Միայն նման որոշումը կարող է հաշտության հանգեցնել: «Բայց քանի դեռ Ադրբեջանն իր սև ցուցակում է ներառում Արցախ այցելած մարդկանց, դա, մեղմ ասած, ոչ բարեկամական մթնոլորտ է ստեղծում», — ասաց Էսկինը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական կապեր կհաստատվեն: Ընդ որում, Էսկինի խոսքով, այս խնդիրն առկա է նաև իսրայելացիների և պաղեստինցիների միջև` միջանձնային մակարդակում դեռ որևէ բարելավում չի նկատվում: «Քանի դեռ դա չկա, ցանկացած քաղաքական պայմանավորվածություն թույլ է և կարճաժամկետ», — նշեց Էսկինը: Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի խնդրի շուրջ հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ի փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ 1991թ.-ի սեպտեմբերին ԼՂԻՄ կենտրոնում` Ստեփանակերտում, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանը դրան հաջորդած ռազմական հակամարտության ընթացքում կորցրեց հսկողությունն Արցախի նկատմամբ։ Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am