ԱՄՆ-ի նախագահի լարված ու անհանգիստ ժամանակները. տեսանյութ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար շատ լարված ու անհանգիստ ժամանակներ են սկսվել, երբ նրան մեղադրում են Իրանի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ վարած քաղաքականության, ինչպես նաեւ` երկրի ներքին հարցերը լուծելու գործում առաջ եկած փակուղային իրավիճակի համար: Փենսիլվանիայում անցկացված հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփը բողոքում էր, որ դեռեւս չեն գնահատում իր ձեռքբերումները. «Չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրն արդեն վերագտնում է իր ինքնավստահությունը, ինչին սպասել է երկար տարիներ»,- ըստ «Ամերիկայի ձայնի»,  ասում է նա: Թրամփն անցնող շաբաթ հայտնվեց սենատոր Բոբ Քորքերի մեղադրանքների ներքո, եւ հարձակումներ գործեց ընդդեմ մամուլի՝ հայտարարելով. «Զզվելի է, թե ինչպես է մամուլը կարողանում գրել այն, ինչ ուզում է: Ու մարդիկ ստիպված են լինում կարդալ այդ ամենը»: Թրամփն այս պահին իր համար ամենակարեւոր գործը համարում է հարկային բարեփոխումների ծրագրում հաղթանակի գրանցումը: Նրա ծրագրին դեմ են դեմոկրատները: Ինչպես սենատոր Չաք Շումերն է ասում. «Ճիշտ չէ, թե հարկային կրճատումները բխում են միջին դասի շահերից: Այդ կրճատումները գործելու են հօգուտ հարուստների»: Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչներից Ջոն Ֆիհըրին ասում է.  «Թրամփը շարունակում է հենվել բնակչության իր հավատարիմ շրջանակների վրա, նրանց, որոնց շրջապատում մամուլը չի վայելում վստահություն»: Սակայն նրա համար ամենամեծ խնդիրն այն է, որ մամուլը չի սիրում իրեն, ասում է փորձագետը: «Նրան չեն սիրում իր իսկ Հանրապետական կուսակցությունում, նրան ատում են դեմոկրատները եւ այս պայմաններում շատ դժվար է վստահություն ձեռքբերելը»: Բայց չի կարելի անտեսել այն մեծ զանգվածը, որը կանգնած է Թրամփի կողքին: Այս մասին է ասում Ջորջ Մեյսընի համալսարանի դասախոսներից Մեթյու Դալեքը: «Նրա կողմն է ընտրողների 38 տոկոսը, գումարած հանրապետականների 80 տոկոսը: Եվ անհավանական է, որ նշված հանրապետականները հրաժարվեն նրանից ու մարտահրավեր նետեն նրան»: Սակայն չի կարելի անտեսել այն փաստը, որ Թրամփն արդեն իսկ կորցրել է իր նկատմամբ աջակցությունը մի քանի կարեւոր նահանգներում, այդ թվում` Փենսիլվանիայում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am