Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր ցուցմունք է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանը, գրում է news.am-ը:

«Պատերազմի ժամանակ զոհեր էլ, վիրավորներ էլ են լինում, դրա պատասխանը չկա ծնողներին։ Կոպիտ մարտավարական սխալից է եկել զորքի բարոյահոգեբանական վիճակը, պառակտված վիճակը։ Երբ կոպիտ խախտում է տեղի ունենում, արդեն անձնակազմին դժվար է լինում համախմբելը։ Մենք ունեցել ենք 3 բնագիծ․ առաջին բնագիծը եղել է 2-րդ և 3-րդ հրաձգային գումարտաների հետևը, 2-րդը եղել է 1-ին գումարտակի հետևը, 3-րդն էլ եղել է դեպի Ֆիզուլիի կողմ արդեն 4-րդ հրաձգային գումարտակի սկիզբ, 1-ինի՝ վերջ։ Աձնակազմի պառակտումը սկսել է 1-ին հրաձգային վաշտից՝ Գրիգորյանի Հայկազի վաշտից հրամանատար պաշտոնակատար Վարդերեսյանից, որովհետև նա սխալ մարտական հրամաններ է տվել։

Մենք դեպի ձախ պիտի գնայինք Ֆիզուլիյով, հետ գայինք, հետ տվեցին անձնակազմը, այդ ժամանակ ես եմ զեկուցել զորամասի շտաբի պետին՝ Արթուրին, ասել եմ, որ սենց խնդիր կա, նա արագ եկել ու ասել է, որ չենք կարող տենց բան լինել, մենք գնում ենք , զբաղեցնենք մեր դիրքերը, որովհետև մենք պիտի ձախ գնանք։ Մեր հետևում մոտոհրաձգային ստորաբաժանումներ կային, որոնք ուզում էին անցնել հակագրոհի, մենք արդեն խոչընդոտ հանդիսացանք այդ հակագրոհին։

Այդ ժամանկա մենք դիվիզիայի հրամանատարի հրամանով՝ Առուստամյանի հրամանով, սկսել ենք անձնակազմին հավաքել, չէր իմանում զորքն ինչ աներ, որովհետև Վարդերեսյանն ասել էր՝ փոքր խմբերով մեծ խնդիրներ կատարեք։ Այդ զորքը հատուկ պատրաստված ստորաբաժանում չէր կամ սպաներից կազմված ստորաբաժանում չէր։ Մինչև մենք հավաքում էին անձնակազմին, այդ ժամանակ արդեն կեսը Հադրութի դպրոց էր հասել, կեսին ծառի տակ հավաքել ենք, կամազով տարել ենք։ Մենք պետք է ձախում մնայինք, քանի որ ուսումնականն էր, հատկապես որ հիմնական հարվածը ձախից էր։ Հակառակորդը եկել է աջից, հասկանալով, որ ձախը գետն է՝ Արաքսը, ու դեպի աջ է բացվել, էն որ ասում են՝ ես եմ եկել եկեղեցուց, իրենք են ասում մոմ կար, թե՝ ոչ»,- պատմեց Վահանյանը։

Նա նշեց, որ գլխավոր հարվածի ուղղությունը եղել է Ջաբրայիլը, հակառակորդըT90-ով անցել է հակագրոհի․ «Այդտեղ Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարողանալու բան աներ, էս էդ պատերազմը չի եղել։ Իշխանն իր կյանքում մի անգամ է T90 տեսել՝ Ռազմական ինստիտուտում։ Զորամասի պատրաստ կամ ոչ պատրաստ լինելն արդեն իմ հարցը չէր։

Ուսումնական գումարտակը պետք է ցրվեր մարտական հերթապահություն կրվող ստորաբաժանումների մեջ, 7։20, երբ «Բայրաքթարը» խփել է, արդեն տագնապ ազդանշանն է հնչել, անցել ենք պաշտպանության։ Պաշտոնակատարը Վարդերեսյանն էր, մենք արձակուրդում էինք։ Փոխգնդապետ Ավալյանը եկավ, ասաց՝ դուք առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրել, ասացինք՝ ոնց կլինի ուսումնական է, ասաց՝ վերևից հրաման է։ Մենք անցել ենք պաշտպանության։ Թե ինչու չցրինք անձնակազմը, ինձ համար էլ է անհասկանալի, որովհետև արձակուրդում ենք եղել, դժվար թե այդ միջոցում բան փոխվեր։ Մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների ջոկի հրամանատարներից են գալիս ուսումնական գումարտակ, էն ջոկի հրամանատարը, որը չի կարող մարտական հերթապահություն անի, չի ստացվում այդ մարդու մոտ։ Այդ սերժանտներին բերում էինք ուսումնական գումարտակ, որ ուղղվեր, կարողանար մերվեր անձնակազմի հետ, համ էլ կարդար ու հասկանար սերժանտի դերն ու նշանակությունը։ Սերժանտը պետք է լիներ կոնտրոլի տակ, որովհետև մարտական հերթապահություն կրող ստորաբաժանման սերժանտներին չես կարող անընդհատ կոնտրոլի տակ պահես։

Այստեղ գալիս, ցուցմունք են տալիս, պետի են գովում։ Ժողովրդական ասացվածք կա՝ էզը որ ընկնում է, դանակավորները շատանում են, բայց եթե էդքան վատն էի, ինչի՞ էին նշանակել։ Սաղն էլ գիտեին, որ այդ ստորաբաժանումը մարտի չի կարող մտնել, ինչի՞ էին հանում, որ հրամանը չկատարեին, էլի գալու էինք, կանգնեինք դատարանի առաջ, խնդիրը կատարել ենք, էլի դատարանի առաջ ենք։ Եթե փախած լինեի, հոսպիտալից կփախնեի։ Փախած մարդը չի գնում նախարարություն ներկայանում։

Արցախում չի եղել այնպիսի տարածք, որը ռմբակոծության չենթարկվի։ Ուզում է՝ փորձագետ գա, խոսի, ղեկավար գա, խոսի, ՆԱՏՕ բանակից խոսեն։ Ասում եմ՝ ով ողջ ա մնացել, դա հրաշք է եղել»։

Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:

5-րդ գումարտակի անձնակազմը մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

դիտվել է 736 անգամ
Լրահոս
Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ որոնք էին Արցախի անկման հիմնական պատճառները․ Իշխանյան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը որևէ քաղաքական իշխանություն չի կարող նսեմացնել․ Թաթոյան Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով». քաղաքապետի հայր.Oragir.news Կրկին թանկացումներով են սպառնում ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍ Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացել Այ վախկոտ, հլը նույն բառամթերքով Նիկոլիդ հարբեցող ծաղրածու անվանած Ալիևին պատասխանի ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Լուկաշենկոն ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 600 քառ․ կմ տարածք Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ կա. «Մանթաշյանց» ԳՄ Ի՞նչ կարծիք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի մասին․ Լրագրողը հիշեցնում է Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի. Նարինե Կիրակոսյան Ու սրանք ուզում են Հայաստանն առաջնորդել դեպի Արևմուտք․ Արա Պողոսյան Լևոն Տեր-Պերոսյանը խաղ է անում Նիկոլ Փաշինյանի երազած պանդորայի արկղի հետ․ Հովհաննես Իշխանյան Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Աննա Հակոբյանը և 27 տարի նրա  հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ նրանց հետ շփվող մարդը դառնում է изгой
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am