Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել է Հայաստանում իր մասնաճյուղին՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ դատապարտելով իշխանությունների կողմից քրեական օրենսդրության չարաշահումը մամուլի և խոսքի ազատությունը ճնշելու համար։

EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։

«Իմնեմնիմիի» հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ մարտի 22-ին խուլիգանության մեղադրանքով երկամսյա կալանքի խափանման միջոց է կիրառվել։ Եթե վերջիններս մեղավոր ճանաչվեն, նրանց կարող է սպառնալ մինչև հինգ տարի ազատազրկում:

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը, ով AntiFake.am լրատվամիջոցի հիմնադիրն է, խուլիգանություն են կատարել՝ «բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և Փաշինյանին և նրա աշխատակազմին հայհոյելով»։ Կոմիտեն՝ որպես նրանց ձերբակալության պատճառ, նշել է մարտի 20-ին YouTube-ում հեռարձակված մի դրվագ՝ Խորհրդարանի նիստի մասին: Նրանց հաջորդ օրը մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։

AntiFake.am-ը հրապարակել է մարտի 22-ի առավոտյան Սամսոնյանի դաժան ձերբակալության կադրերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ հարվածում մի տղամարդու և նրան հրելով գցում՝ դեմքով գետնին:

Նույն օրն ավելի ուշ ձերբակալվել է նաև «Իմնեմնիմի» փոդքասթի երկրորդ հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը։ Նրանք կալանավորվել են 2 ամսով:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խստացնում է խոսքի ազատության սահմանափակումները։ Ծանր վիրավորանքը քրեականացնելու փորձից հետո իշխանություններն օգտագործում են խուլիգանությունը պատժող իրավանորմերը՝ պատժելու ընդդիմախոսներին և լրագրողներին։ Ըստ UJA-ի՝ «Հայաստանում քաղբանտարկյալների թիվն օրեցօր ավելանում է»։

«Եթե անգամ Սամսոնյանն ու Սաղաթելյանն իրենց փոդքասթում կոպիտ արտահայտություններ են օգտագործել, դա ոչ մի կերպ չի արդարացնում ոստիկանության դաժանությունն ու ձերբակալումը»,- ասաց ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը,-նրանք ոչ թե բռնություն էին հրահրում, այլ պարզապես իրենց կարծիքն էին արտահայտում։ Այս իրադարձությունները խուլիգանության հետ նույնացնելը ցույց է տալիս, թե որքանով են իշխանությունները չարաշահում օրենքը»։

«Մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում»,- ավելացրեց EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը:

«Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն իրենց կարծիքն արտահայտելու համար բանտարկված քաղաքական ընդդիմախոսներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մենք նրանց համարում ենք քաղբանտարկյալներ և պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակումը»,- ասել է EFJ-ի գլխավոր քարտուղարը։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ․ Վանեցյանը մանրամասնում է Վաղը դատարանում ցուցմունք կտա Սամվել Վարդանյանը․ փաստաբան Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի հանդեպ նման գործելաոճը. Գառնիկ Դանիելյան Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ. Նորիկյան ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոն. Պուտին Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Փաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. Մամիջանյան Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը #ՈՒՂԻՂ․ Երևանցիները վտանգի տակ են․ Հենրիխ Դանիելյան (video) Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Արեւմուտքը բիրտ ճնշում է գործադրում Սիրիայի նոր իշխանությունների վրա․ Լավրով Ողբերգական վթար՝ Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը Ադրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ը․ WSJ Այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ. ողբերգություն է նման ղեկավար ունենալը․ Սուրեն Սուրենյանց Դեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր 38 մարդկանց մարմինները հայտնաբերվել են․ ՏԱՍՍ 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 7-ժամյա աշխատանքային օրը ՀՀ տնտեսության անկման ֆոնին նախընտրական պոպուլիզմ է. փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am