Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն

Ադրբեջանից (Լեռնային Ղարաբաղ) ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկի մասին հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները: Սոցցանցերում տարածվում են կադրեր, որոնցում երեւում է ռուսական զինտեխնիկայի շարժը Ադրբեջանի Տերտերի եւ Բարդինի շրջաններով։ Բայց թե ո՞ր ուղղությամբ են նրանք շարժվում, չի ասվում։ Չկա նաեւ պաշտոնական հաղորդագրություն այս կապակցությամբ։ Հիշեցնենք՝ ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ համաձայն 2020 թ-ի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության:

Բանն այն է, որ ավելի վաղ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո, Ռուսաստանի ՊՆ-ն սկսեց կրճատել իր խաղաղապահ զորակազմի տեղակայման աշխարհագրությունը նախկին մարտական շփման գծի երեք շրջաններում՝ Ասկերանի, Մարտակերտի եւ Շուշիի։ Վերացվել է 21 անցակետ։ Եվ այդ ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում էին, որ խաղաղապահներն «ակտիվորեն պատրաստվում են Ղարաբաղում իրենց առաքելության ավարտին եւ հայրենիք վերադառնալուն»։ Բայց գործնականում դա նշանակում էր, որ խաղաղապահները կենտրոնանում էին իրենց տեղակայման գլխավոր բազայի վրա, որը գտնվում էր Խանքենդիի (Ստեփանակերտ) եւ Խոջալուի (Իվանյան) միջեւ՝ հենվելով Ղարաբաղի միջազգային օդանավակայանի վրա՝ ըստ էության պահպանելով իրենց, իրենց ունեցվածքը, ռազմական տեխնիկայի, սպառազինության եւ զինամթերքի պահեստներն ու պահեստային տարածքները։

Մի փոքր պատմական ակնրակ. Ալիեւը 2023 թ-ի հոկտեմբերի 11-ին ԱՊՀ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների 57-րդ նիստի պաշտոնական ընդունելության ժամանակ ասել էր՝՝ Ղարաբաղի դժվարամատչելի լեռնաանտառային հատվածներում թաքնվում են «անհաշտների» կազմից հայ զինյալների մնացորդային խմբեր, ադրբեջանական բանակի, պետական անվտանգության եւ սահմանապահների հատուկ նշանակության ստորաբաժանումները սանրում են տեղանքը՝ նրանց հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով։ Նա հասկացրել է՝ ռուս զինվորականները ոչ մի կերպ չեն մասնակցում այդ գործընթացին։ Ալիեւի այս դիրքորոշումը առարկությունների չի հանդիպել ոչ Ռուսաստանի Դաշնային անվտանգության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, ոչ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի, ոչ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոեւի կողմից: Նույն թվականի հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում ունեցած ելույթում Պուտինը նշել էր՝ «ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը Ղարաբաղում՝ իրենց ունեցած լիազորությունների շրջանակներում»։ Այն ժամանակ բայերն օգտագործվում էին արդեն անցյալ ժամանակով, առանց ակնարկների տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության շարունակման հեռանկարի մասին, ինչից փորձագետները եզրակացնում էին, որ Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը քաղաքական մակարդակով արդեն լուծված է, եւ մնում է համաձայնեցնել միայն տեխնիկական բնույթի նրբությունները:

Իսկ այժմ փորձագետների համար ժամանակն է ամփոփել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունքները, քանի որ հայտնվում է իրավիճակի վերլուծության համար հաշվարկային կետ։

Երեւանում, իհարկե, ենթադրում էին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների պատրաստվող դուրսբերում՝ այ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշում կայացնելիս, որի կազմն ավելացվեց, եւ ժամկետը երկարաձգվեց։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ այն կոչված է «ամրապնդել վստահությունը տեղերում եւ ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին, որոնք աջակցում է Եվրամիությունը»: ԵՄ մոնիտորինգի խումբը զբաղվում է նաեւ տեղեկատվության հավաքագրմամբ եւ վերլուծությամբ եւ դրանք ուղարկում Բրյուսել: Սակայն, արդյո՞ք դա ազդում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների գործնական կարգավորման գործընթացի վրա, հայտնի չէ, թեեւ պնդում են, որ առաքելությունը կոչված է ակտիվացնելու Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների ձեւաչափը արեւմտյան հարթակներում: Այդ առաքելության գործունեությունը նյարդայնացնում է ոչ միայն Մոսկվային, այլեւ Թեհրանին, որոնք կարծում են, որ այդպես է ստեղծվել տարածաշրջան Արեւմուտքի «ներթափանցման ալիք»։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է՝ Բաքուն եւս մասնակցել է Բրյուսելի համապատասխան որոշումներին, թեեւ օբյեկտիվորեն նրա շահերից կլիներ խաղաղապահներին պահպանել գոնե մինչեւ 2025 թ-ի նախատեսված ժամկետը՝ հաշվի առնելով հարեւան Մերձավոր Արեւելքում արդեն թափ հավաքող ապակայունացման գործընթացը: Ահա թե ինչու Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին հաղորդագրությունները, առայժմ պաշտոնական մեկնաբանությունների բացակայության դեպքում, պարունակում են սուր ինտրիգի տարր։

Չի կարելի բացառել՝ նման տեղեկատվությունը Հայաստանում ակտիվացնում է հակառուսական ուժերի գործողությունները, որոնք կարծում են՝ Ռուսաստանը պատրաստվում կամ սկսում է «դավաճանության հերթական գործողությունը»։ Դրանից հետո կարող են հայտնվել պահանջներ՝ «Հայաստանում ռուսական ներկայությունը սահմանափակելու միայն դեսպանատնով»։ Եթե Բաքուն խնդիր է դնում Երեւանին առավելագույնս կտրել Մոսկվայից, ապա նրա քայլերն այդ ուղղությամբ նպատակային բնույթ են կրում, եւ խոսքն ամբողջ Անդրկովկասում իրավիճակի կայունացման ռուսական պոտենցիալ գործիքակազմից ազատվելու սցենարի մասին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել Ալիև - Փաշինյան ձեւաչափով հակառուսական խաղի հերթական փուլի մասին՝ այն տեղափոխելով թուրքական հարթություն, Անդրկովկասով դեպի Մերձավոր Արեւելք ելքերը կտրելով։

Ի դեպ, պատահական չէ, որ Ղազախստանն Աստանային առաջարկել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային հարթակ՝ իր շահերի կիզակետ քաշելով Հայաստանը: Ընդ որում՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Ալիեւը մեկնել են Ղարաբաղ՝ այցելելով Ֆիզուլի եւ Շուշի։ Եթե Ալիեւին հետո հաջողվի «ճեղքել» Զանգեզուրի միջանցքը, ապա դա կստեղծի հարմարավետ լոգիստիկ շղթաներ՝ Թուրքիա-Ադրբեջան՝ Թուրքիայի ելքով դեպի Կասպից ծով եւ Կենտրոնական Ասիա Հայաստանի տարածքով։ Բայց դրա հետեւում կանգնած է նաեւ Հայաստանը Արեւմուտքից հեռացնելու ձգտումը։

Սակայն առայժմ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը, հատկապես Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտաքսումից հետո, կշարունակի բոլոր մեղքերի մեջ մեղադրել ռուս խաղաղապահներին եւ ապավինել ԵՄ առաքելությանը։ Ուստի, եթե իրականում սկսվի նրանց դուրս գալը Լեռնային Ղարաբաղից, ապա նրանք կարող են հույս դնել իրենց հասցեին պաշտոնական մակարդակով եւ միայն Ադրբեջանի կողմից երախտագիտության խոսքերի վրա։ Միեւնույն ժամանակ արդիական է դառնում այն հարցը, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի արձագանքման գործիքներ, բացի բազմաթիվ բանավոր հայտարարություններից՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի որակական փոփոխության համատեքստում։

 

Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

դիտվել է 1500 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Նորայր Մեհրաբյանը «Տարեք ու գնդшկահարեք․ ի՞նչ է հրամայել Նիկոլը» (video) Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրեն ու կտեսնենք․ Արթուր Միքայելյան (video) Կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սրբուհի Գալյա՛ն, դուք մի բան պետք է անեիք․․․ չե՛ք խուսափելու պատասխանատվությունից․ պատգամավոր (video) «Վամպիրները ծարավել են, шրյուն են խմել»․ Խաչիկ Մանուկյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (video) Երբ տեղի կունենա Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը Փարաքարի համայնքապետի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային ՊԵԿ վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է «Մшհաբեր տրյապկե՛ք, դուք ձեր ճակատին մի բան գրեք, որի համար պատասխան եք տալու»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արարատ» ՖԱ-ն ցավակցել է Վարազդատ Հարոյանին ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա «Արա՛, այ բանան գողացո՛ղ, արի ու տուպոյներիդ ցույց տուր՝ ոնց են թուրքերը լցվել Հայաստան»․ Անդրեասյան (video) Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Կեցցե՛ս, Սրբուհի, և թող արցունքներդ սրբի բոլոր երեխաների տրավմաները, որոնք նրանց պարգևել է ՔՊ-ն Կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը Մեզ Շուշիից գիտե՞ք՝ ինչպես էին ամեն օր ահшբեկում ադրբեջանցիները․ արցախցի կնոջ պատմությունը (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Դեպի Երևան 2 չվերթ չեղարկվել է, ևս 2–ը կժամանեն ուշացումով «Ապրե՛ս, զինվոր»․ Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն դիտողություն արած զինվորին «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները»․ Գագիկ Ծառուկյան Ռուսաստանը Փաշինյանին շանս է տալիս․ ինչ ասաց Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am