Թրամփը պատրաստվում է խստացնել կամ անվավեր ճանաչել Իրանի հետ «միջուկային գործարքը» (տեսանյութ)

Իրանի հետ «միջուկային գործարքը» պետք է խստացվի կամ անվավեր ճանաչվի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանի հետ գործարքը պետք է նպաստեր տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության ու անվտանգությանը, ու թեեւ Միացյալ Նահանգները կատարում է գործարքով սահմանված իր պայմանավորվածությունները, իրանական ռեժիմը շարունակում է տարածել հակամարտություններ, ահաբեկչություն ու ցնցումները Մերձավոր Արեւելքում եւ աշխարհով մեկ: Ամենակարեւորը, Իրանը հավատարիմ չէ գործարքի ոգուն»: Նախագահ Թրամփը մասնավորապես նախատեսում է ավելացնել միջազգային տեսուչների լիազորությունները, ովքեր պետք է հաստատեն Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը: Վաշինգտոնը ցանկանում է նաեւ նույն «միջուկային գործարքի» շրջանակներում կանխել Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի շարունակությունը՝ մի բան, որը մինչ այժմ գործարքի մեջ չէր մտնում: «Մենք փորձում ենք դիմակայել իրանական ռեժիմի թշնամական գործողություններին եւ համոզված լինել, որ Իրանը երբեք, կրկնում եմ՝ երբեք, ձեռք չի բերելու միջուկային զենք, քանի որ Իրանն աջակցում է ահաբեկիչներին եւ շարունակաբար ապակայունացնում իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ աշխարհով մեկ»: ԱՄՆ-ի նախագահը հիշեցրեց իր ելույթում, որ Իրանի սիրված կարգախոսներից է «Մահ Ամերիկային», կարգախոս, որն ըստ Թրամփի, Իրանի իշխանությունները բազմիցս են փորձել իրականացնել: Այս պայմաններում, նախագահ Թրամփը նախատեսում է սերտ աշխատելով դաշնակիցների հետ խստացնել համաձայնագիրը. «Եթե մեզ չհաջողվի համաձայնության գալ Կոնգրեսի եւ արտերկրյա մեր դաշնակիցների հետ, ապա համաձայնագիրը կկարճվի: Մեր մասնակցությունը կարող է անվավեր ճանաչվել իմ կողմից, որպես նախագահ, ցանկացած պահի»: Եվրոպական Միությունը, որը շահագրգռված է Իրանի հետ գործարքի շարունակման մեջ, համաձայն չէ Վաշինգտոնի հետ: Գործարքի շնորհիվ ստացված միջոցներով Իրանը նախատեսում է եվրոպական ընկերությունների հետ բազմամիլիարդ ձեռնարկներ կնքել: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Վաշինգտոնը չի կարող գործարքից դուրս գալ. «Սա երկկողմ համաձայնագիր չէ եւ այն որեւէ մեկ երկրի չի պատկանում, եւ որեւիցե մեկ երկրի որոշմամբ չէ, որ այն դադարեցվում է: Սա բազմակողմանի համաձայնագիր է, որը միաձայն հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»: Իրանն իր երկրի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանիի միջոցով հայտարարել է, որ պայմանագրի կարճումն ԱՄՆ-ի կողմից անարգանք կլինի ՄԱԿ-ի հասցեին: Մանրամասնելով իր որոշումը` նախագահ Թրամփը լրագրողներին ասել է, որ չի պատրաստվում դեռեւս կարճել գործարքը այլ երկքայլ որոշումների կողմնակից է եւ փորձելու է խնդիրը լուծել բանակցությունների միջոցով:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am