Կոռուպցիան ու պաշտոնյաների դղյակները

ԱԺ-ում «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից եւ բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց, թե Մեծամորի ատոմակայանը որքանով է անվտանգ հետագա աշխատանքի համար: Ըստ նրա՝ Եվրանեսթի վեհաժողովին էներգետիկ անվտանգության մասին զեկույցում ադրբեջանական պատվիրակության կողմից մեղադրանքներ են ներկայացնում, որ Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար ներկայացնում է մեծ վտանգ, այդ պատճառով առաջարկվում է համապատասխան քայլերի իրականացում: Դավիթ Տոնոյանը միայն իրեն բնորոշ անկեղծությամբ նկատեց, որ ատոմակայանի ռիսկայնությունը որոշակի վտանգի առումով եղել է հենց կառուցման և շահագործման պահից՝ Խորհրդային միության ժամանակից սկսած, սակայն հետո ավելացրեց, որ ադրբեջանական կողմից այլ դիրքորոշում չէր էլ կարելի ակնկալել․ «Մեր հարևանների բոլոր գնահատականները ես կգնահատեի որպես «խանդ», չունենք խնդրահարույց մտահոգություն»,- ասաց նա ու տեղեկացրեց․ «Ըստ միջազգային եզրակացությունների՝ երկրորդ էներգաբլոկը գործում է լիովին անվտանգ, իսկ մյուս էներգաբլոկի կարողություններն օգտագործվելու են երկրորդի ռիսկայնության նվազման համար»,-նշեց նախարարը։ Կարինե Դանիելյանը ընդունեց ռիսկերի փաստը․«Բայց նույն Թուրքիան մեր կողքը կառուցում է՝ դարձյալ վտանգավոր տեղերում, և Ադրբեջանը ձայն չի հանում, այնպես որ հարցը քաղաքական է: Չնայած սկզբունքորեն ես չեմ ընդունում ատոմային էներգետիկան, բայց ես եմ ղեկավարել պատվիրակությունը, որ գնացել է ՄԱԳԱՏԵԷ և խնդրել է ՄԱԳԱՏԵԷ-ին գալ, օգնել վերաբացել ատոմակայանը, որովհետև Հայաստանն առանց ատոմակայանի ուղղակի ահավոր էր: Այնպես որ ուրիշ ելք չունենք, բայց որ զգույշ պետք է լինենք, դա ակնհայտ է»,-ասաց նա: Նշենք, որ Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում է Մեծամորի ատոմակայանի մասին, 2011-ին հորդորում էին փակել ատոմակայանը։ Արդեն միջանցքում Դավիթ Տոնոյանը ստիպված էր գնահատել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների կառուցման ռիսկերը եւ քանի որ ադրբեջանական «խանդն» այստեղ չգործող տարբերակ էր, նախարարն այստեղ նույնքան խրոխտ չգտնվեց։Հարցին՝ վարչապետի առանձնատունը էկոլոգիական ռիսկերի պատճառ կարո՞ղ է դառնալ, Տոնոյանը պատասխանեց․ «Ես այդ դեպքի վերաբերյալ տեղեկություններ չունեմ։ Կարծում եմ, որ դրանք շահարկումներ են։ Չեմ կարծում, որ կոնկրետ վայրում կա ռիսկայնություն և շինարարությունը շարունակվում է»։ Խոսելով կոռուպցիոն ռիսկերի մասին, նա նշեց, թե պետք է ստեղծել անհանդուրժող մթնոլորտ: «Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ ֆինանսական ռիսկեր, չլինի կոռուպցիա: Ինձ ոչ մի բան չի կաշկանդում, ես ունեմ իմ մեխանիզմները»։ Անի Սահակյան

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am