Ի՞նչ է թաքնված Խոսրովի անտառի հրդեհի վերաբերյալ նախարարների տարբեր պնդումների հիմքում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսին բռնկված հրդեհի վերաբերյալ քննարկումները դեռ չեն մարում։ Եթե իր չափերի մեջ եզակի հրդեհի և դրան հաջորդած հետմարման միջոցառումների 24 օրերը բացահայտեցին պատկան մարմինների անգործությունը, հիմա էլ կրակի օջախի բռնկման հարցում է միջգերատեսչական հակասություն ծագել։ Օրերս Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրապարակավ պնդեց, որ չարամտության կամ անզգուշության հետևանք է։ Նախարարը, այդուհանդերձ, դժվարացավ պատասխանել հարցին, թե ով կարող էր միտումնավոր հրդեհել անտառը․ - «Կարող է դա մարդկային գործոն լինի, կարող է դա տեխնածին գործոն լինի, բայց այն, որ բնական երևույթի պատճառ չի դա, այսինքն այդ օրերին չի եղել կայծակ, այդ օրերին չի եղել ամպրոպ, սա փաստ է: Էստեղ շատ հնարավոր է, որ որոշակի չարամտության դրսևորում լինի կամ անզգուշության: Ես չեմ բացառում նույնիսկ անզգուշությունը: Բայց այդ ամենը քննության ընթացքում պետք է բացահայտվի», - ասաց նախարարը: Մինասյանը խորհրդարանում հայտարարեց, որ ԱՄՆ-ի տրամադրած արբանյակային լուսանկարներից պարզ է դարձել, որ հրդեհը միաժամանակ չորս կետում է բռնկվել: « Մենք այս ինֆորմացիան, բնականաբար, փոխանցել ենք քննչական մարմիններին, քանի որ, գիտեք, քրեական գործ է հարուցված, և հույս ունենք, որ ավելի լիարժեք բացահայտումներ կլինեն պատճառների մասին: Եվ եթե կլինեն մեղավոր անձինք, միանշանակ պատասխանատվության ենթարկելու գործընթացը լինելու է, էստեղ կասկած չկա», - վստահեցրեց նախարարը: Տոնոյանի խոսքով՝ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել որոշ պատասխանատուների, սակայն քանի որ նախաքննությունը շարունակվում է, դեռևս գնահատականներ պետք չէ հնչեցնել։ «Մենք մինչ արբանյակային լուսանկարները հնարավորություն ունեցել ենք գնահատականների, հնարավոր է՝ հրդեհաշիջման առաջին արձագանքման խմբի կողմից ոչ արհեստավարժ մոտեցում է եղել, ինչն էլ բերել է այլ վայրերում կրակի ձևավորմանը, դրան նպաստել է նաև երեկոյան ձորում բռնկված ուժեղ քամին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ոչ արհեստավարժ լինելը կհիմնավորվի նախաքննության արդյունքում։ Տոնոյանը չի կարծում, որ իր և Արծվիկ Մինասյանի հայտարարությունների միջև հակասություն կա․ «Ես չեմ լսել դիտավորության պնդումի առաջ քաշումը» ։ Գուցեեւ հակասություն չկա, սակայն կա Տոնոյանի պնդումը, որ դիտավորության վարկածը պետք է հանել արանքից։ Մինչդեռ նախաքննություն է ընթանում, գործն ընթացքի մեջ է եւ չի բացառվում, որ հենց դիտավորությամբ է այրվել՝ ինչ-ինչ հետքեր վերացնելու նպատակով։ Գաղտնիք չէ, որ Դաշնակցությունն ի դեմս պատկան նախարարի բնապահպանության ոլորտը  բիզնեսի է վերածել եւ ազգային պարկերում, արգելոցներում անգամ անտառապետերի նշանակումը հենց այնպես չի լինում։ Չի բացառվում, որ Արծվիկ Մինասյանն առաջ է քաշում միտումնավոր հրդեհելու վարկածը, որպեսզի այստեղ պոստն էլ իր «մարդուն» վստահի։ Արգելոցում բռնկված հրդեհի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել արգելոցի մեկ աշխատացի՝ Քրեական օրենսգրքի երկու՝ 186 հոդվածի 2-րդ և 297 հոդվածի 1-ին մասերով՝ անզգուշությամբ անտառներ ոչնչացնելու և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար։ Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am