Չտրվել կանխամտածված սադրանքների

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում նախօրեին ստացած հրազենային վիրավորման հետևանքով զինվորական հոսպիտալում մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանը։ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից: «Ակտիվացումը շատ չի, սահմանին լարվածության համընդհանուր աճ, որպես այդպիսին, չկա»,- նշեց ՊՆ խոսնակը: Վերջինիս փոխանցմամբ՝ Հայաստանի սահմանին վերջին անգամ զոհ այս տարվա առաջին եռամսյակում էր գրանցվել։ Հովհաննիսյանը նշեց, թե չի կարող մեկնաբանել միջադեպի հնարավոր պատճառները, միայն ասաց՝ այժմ սահմանին իրավիճակը հանգիստ է։ Հայաստանի սահմանին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զինծառայողի զոհվելու կապակցությամբ Երևանում ՀԱՊԿ-ից արձագանք են ակնկալում, ասել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն, այդուհանդերձ, նշելով, որ չնայած իրենց սպասելիքներին, արձագանքելու հարցը ՀԱՊԿ ղեկավարներն են որոշում։ «Միշտ չէ, որ այդ ակնկալիքները բավարարվում են: Ուղղակի պետք է հաշվի առնենք մի հանգամանք, թե այս կամ այն միջազգային կազմակերպությունն իր կանոնադրական խնդիրների և գործառույթների շրջանակում ինչպիսի պարտավորություններ ունի: Այդ իմաստով պետք է ուղղակի քննարկել՝ ինչու՞ այս կամ այն դեպքում միջազգային կազմակերպությունը արձագանքեց կամ չարձագանքեց»,- ասաց Նահապետյանը: Հակառակորդի կողմից զինծառայողի սպանությունը թերևս առաջիկայում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման հետ։ Ընդ որում, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մասնակցում էին Սոչիում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Իսկ Ալիևն այդ կերպ ցանկանում է ցույց տալ, որ ազատ է, որևէ քննադատություն գործընկերներից չի հնչելու: Ավելին՝ նման միջադեպերով ադրբեջանական կողմը ինչպես միշտ փորձում է տապալել առաջիկայում կայանալիք Սարգսյան-Ալիև բանակցությունները։ Ալիևը ցանկանում է փակել նոր բանակցությունների էջն։ Բացի այդ, այս օրերին Հայաստանում անցկացվում էին ՀԱՊԿ-ի զորավարժություններ: Ալիևը նոր սադրանքով ցանկանում է ի ցույց դնել ՀԱՊԿ-ի անգործությունը, որպեսզի հայկական կողմը չստանա որևէ աջակցություն դաշնակիցներից: Եվ այստեղ կարևոր է այլ հարց` ինչու՞ է Հայաստանը ՀԱՊԿ-ից արձագանք ակնկալում, եթե գիտի, որ չի լինելու նման արձագանք: Ավելի ճիշտ չէր լինի, որպեսզի հայկական կողմը հայտարարեր, որ Հայաստանն ունակ է ինքը պաշտապնել իր սահմանները և դաշնակիցների աջակցության կարիքը չի զգում, իսկ սադրիչ հակառակորդը կստանա արժանի պատասխան: Ադրբեջանի կանխամտածված սադրանքին արժեր պատասխանել, բայց ոչ ՀԱՊԿ-ից անհույս աջակցություն ակնկալելու հայտարարությամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am