Սերժ Սարգսյանն ի ցույց դրեց կառույցի թշվառությունը

Երեկ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընթացող նիստին։ «Եվրասիական միության գրեթե եռամյա գործունեության ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանքի է իրականացվել ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների գործնական իրականացման մասով», իր խոսքում, մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը: - «Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին փոխադարձ առևտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճ ունենք՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: 2017թ-ի հունվար-հուլիս ամիսներին, 2016թ-ի համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել: Երրորդ երկրների հետ անդամ պետությունների արտաքին առևտրի ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 26 տոկոսով, և Վլադիմիր Պուտինը ներկայացրեց շատ թվեր, որոնք հաստատում են մեր ընդունած որոշման ճշմարտացիությունը: Այս միտումը պետք է ամրապնդել, ապահովել նրա կայուն բնույթը»: Սերժ Սարգսյանի խոսքով, դա ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը ոչ միայն առկա խոչընդոտներն ի հայտ բերելու, այլև վերացնելու ուղղությամբ, ապահովել առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու համար անհրաժեշտ նախադրյալները: Նա կարևորել է նաև թվային օրակարգի դերը՝ համագործակցության թափանցիկության առաջխաղացմանը, արտադրողականության բարձրացմանը, ծառայությունների որակի բարելավմանը նպաստելու հարցում: «Կարծում եմ, որ թվային որոշումների մշակումը կարելի է սկսել էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումից: Քանզի հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումը առանցքային է մի շարք թվային նախաձեռնությունների համար, այդ թվում՝ վերահսկողության և էլեկտրոնային առևտրի համար, առաջարկում եմ, որ պետությունների կառավարությունները Հանձնաժողովի հետ համատեղ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակեն այդ հարցը: Կարևոր է նաև, որ թվային օրակարգով հետագա գործողությունները բիզնեսը զերծ պահեն վարչական և նոր ֆինանսական անհամաչափ հնարավոր ծանրաբեռնվածության աճից», - նշել է նա: Որպես ԵԱՏՄ ամրապնդման ևս մեկ քայլ Սերժ Սարգսյանը մատնանշել է համագործակցությունը միջազգային մակարդակում: Նա նաև գոհունակություն է հայտնել ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտի կապակցությամբ: «Կարծում ենք, որ միասնական եվրասիական առևտրատնտեսական տարածքի և տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ՝ Միության բոլոր երկրների ներգրավմամբ: Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ինտեգրացիայի համար առկա ենթակառուցվածքային բոլոր սահմանափակումները, և, որպես հետևանք, ձևավորել տրանսպորտային ուղիների փոխկապակցված ցանց», - նաև ասել է Սերժ Սարգսյանը: Ապա նա հաստատել է նաև Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը՝ վստահություն հայտնելով, որ դա ԵԱՏՄ բոլոր պետությունների ընդհանուր մոտեցումն է. «Այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և Հայաստանի վարչապետի կողմից՝ երեկ Իրան կատարած այցի ընթացքում: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել և ավարտել բանակցությունները առաջիկայում»: Թեև Սերժ Սարգսյանը խոսում է փոխադարձ առևտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճի մասին, այսպես ասած` ներկայացնում է մեր երկրի համար ԵԱՏՄ-ական առավելությունները, այնուամենայնիվ, նրա ելույթի այդ հատվածը, կարծես, պրոտոկոլային բնույթ ունի: Որովհետև, քիչ անց Սերժ Սարգսյանն իր խոսքի մյուս հատվածում կարևորում է այլ ուղղություն, ասելով, որ միասնական եվրասիական առևտրատնտեսական տարածքի և տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությամբ: Այսինքն, մի կողմից ներկայացնելով ԵԱՏՄ-ի «բարիքները», Սերժ Սարգսյանը փաստում է ԵԱՏՄ-ի ոչ կենսունակ լինելը, ԵԱՏՄ-Չինաստան, ԵԱՏՄ-Իրան փոխգործակցության կարևորությունը: Այսպիսով, ակամայից, Սերժ Սարգսյանը ի ցույց է դնում այս կառույցի ողջ թշվառությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am