«Ինչ ուզեմ՝ տալու ես, ինչ ասեմ՝ անելու ես». Իջևանցի երիտասարդը դաժանաբար ծեծել, ապա սպառնացել է մորթել 70-ամյա կնոջը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Բաղմանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործն արդեն երկրորդ պտույտն է կատարում դատական ատյաններում: Այն արդեն երկու անգամ քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սկզբում կայացվել է արդարացման, ապա՝ մեղադրական դատավճիռ: 34-ամյա Կարեն Բաղմանյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, հիմնականում՝ գողությունների համար, դատվածությունը մարված չէ: Այս անգամ նրան մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև չորս դրվագով՝ ուրիշի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձի համար: Բոլոր դրվագներով տուժողը նույնն է՝ Լաուրա Մ.-ն: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 7-ին, գիշերվա ժամը 2-ն անց 30-ի սահմաններում Կարեն Բաղմանյանը մտել է Իջևանի բնակչուհի Լաուրա Մ.-ի առանձնատուն, բռունցքներով հարվածել է 70-ամյա կնոջ դեմքին, դանակով սպառնացել է, թե կհարվածի, կմորթի, և գումար է պահանջել: Տանտիրուհին խորամանկել է, ասել է, թե սոված է, Կարենին համոզել է, որ նա գնա ուտելիք բերի: Կարենը դուրս է եկել տանից, Լաուրան էլ է դուրս եկել, զանգել է որդուն ու գնացել է որդու տուն: Բացի այս հարձակումից, ըստ մեղադրանքի՝ 2015թվականի հուլիսին, օգոստոսին ու սեպտեմբերին Կարեն Բաղմանյանը չորս անգամ փորձել է խախտել նույն տուժողի՝ Լաուրա Մ.-ի բնակարանի անձեռնմխելիությունը, բայց ամեն անգամ տանտիրուհին նրան վախեցրել է, ու նա դիմել է փախուստի: Դատարանում Կարեն Բաղմանյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց հարցերին պատասխանելով՝ հայտնել է, թե տուժող Լաուրային չի ճանաչում, երբեք չի տեսել, որևէ հանցավոր արարք չի կատարել: Լաուրայի որդին իրեն հանդիպել է պատահական՝ ավտոտնակների արանքում, դիտողություն է արել հեռախոսով «լուսարձակելու համար»: Ինքն ասել է, թե լույս չի արձակում, միայն խոսում է հեռախոսով, բացի այդ՝ սա իրենց քաղաքն է՝ իրենց Իջևանը, որտեղով կուզի՝ կքայլի: Ինքն այդ ժամանակ գնում էր իր մոր տուն: Բայց ոստիկանության աշխատողները իրեն բռնել ու տարել են բաժին: Գործով տուժող Լաուրա Մ.-ն հայտնել է, թե ամբաստանյալ Կարենին ճանաչել է դեպքից հետո: Ինքը սովորաբար երեկոները պառկում ու հեռուստացույց է դիտում: Դեպքի օրը՝ 2015 թվականի հուլիսի 7-ի գիշերը, հեռուստացույց դիտելիս «աչքը կպել է»: Ինչ-որ ձայնից արթնացել ու տեսել է, որ բարձրահասակ մի տղա է կանգնած իր գլխավերևում, գլխին՝ թասի պես տարօրինակ գլխարկ: Այդ տղան անսպասելի ընկել է իր գլխին ու փոքրիկ դանակը ձեռքին՝ իր «վզից պինդ բռնած՝ ճնշել է իրեն»: Ինքը սկզբում շփոթվել է, բայց հետո հավաքել է իրեն ու հարցրել է՝ նա իրեն ճանաչո՞ւմ է, ինչո՞ւ է եկել: Տղան ասել է, թե իրեն ճանաչում է՝ իբր ցերեկը իրար հետ պայմանավորվել են, որ գիշերը այցելի: Ինքն ամոթանք է տվել այդ երիտասարդին՝ ասելով, թե ինքը 70 տարեկան կին է, նրան տատիկ «կսազի», ինքը ոչ ոքի հետ ոչինչ չի պայմանավորվել: Երիտասարդը իրեն բարձրացրել է բազմոցից, ինքը հրել է նրան, նրա գլխի թասանման գլխարկն ընկել է, ձեռքից էլ թզբեհն է ընկել, որն ինքը ոտքով հրել-գցել է բազմոցի տակ: Ինքն այդ երիտասարդին ասել է՝ սխալ հասցեով ես եկել, տղա՛ ջան: Նրա վրայից ալկոհոլի հոտ է զգացել: Նա իրեն հրել, խփել ու ասել է՝ տուր, տուր: Ինքը հարցրել է՝ ի՞նչ տամ: Ասել է, թե տղան դիմացի շենքում է ապրում, իր գումարները տղայի մոտ են, ինքը գումար չունի: Այդ ժամանակ երիտասարդը շատ ուժեղ խփել է իր դեմքին, իր աչքերի առաջը սևացել է: Նա սպառնացել է, թե դանակը իր «փորն է կոխելու, ամեն ինչ անելու է, որ ինքը խայտառակ լինի բոլորի առաջ»: Ինքն ասել է, թե հիվանդանոցից նոր է դուրս գրվել, շատ թույլ է, «սիստեմ է ստանում», ի վիճակի չի խոսելու, բացի դրանից էլ՝ շատ սոված է: Խնդրել է, որ երիտասարդը գնա խանութ, մի կտոր հաց բերի, միասին ուտեն, հետո ինքը նրա բոլոր ցանկությունները կկատարի: Ինքը խաբել է այդ երիտասարդին, հոգեբանորեն ազդել է նրա վրա: Նա հավատացել ու տանից գնացել է ուտելիք բերելու: Հենց որ նա դուրս է եկել, ինքն էլ հեռախոսը վերցրել ու դուրս է եկել տանից: Տեսել է՝ նա որ ուղղությամբ գնաց, ինքը գնացել է հակառակ ուղղությամբ, որ նա իրեն չբռնի: Անմիջապես զանգել է մոտակայքում ապրող որդուն, ասել է, թե ինքը փողոցում է, որտեղ գողեր են ման գալիս, ինքը վախենում է: Տղան եկել ու տարել է իր տուն: Ինքը որդուն պատմել է իր տուն ներխուժած տղայի մասին, որդին գնացել է նրան գտնելու, նա փողոցում նույնիսկ տեսել է Կարենին, բայց չի պատկերացրել, որ նա է մտել իր տուն: Ինքն այդ ժամանակ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չի տվել: Որդին իրեն տարել է բժշկի, բայց բժիշկը տեղում չի եղել, հետո ինքը տանն է բուժել դեմքի կապտուկները: Որդին այդ դեպքից հետո իր տան պատուհաններին ճաղեր է ամրացրել, մուտքի դուռն է փոխել: Դեպքից մեկ շաբաթ հետո նույն երիտասարդը եկել, ծեծել է իր դուռը: Ինքը նրան վախեցրել է, որ վրան ժավել է լցնելու: Նա հեռացել է: Հարևաններից հետաքրքրվել ու իմացել է, որ այդ տղան իջևանցի է, տարօրինակություններ ունի: Մի քանի օր հետո նույն երիտասարդը եկել, բարձրացել է իր պատուհանին: Ինքը նորից նրան վախեցրել է, թե անմիջապես զանգելու է ոստիկանություն: Ժավելի շիշն էլ ցույց է տվել ու ասել է, թե ժավելը լցնելու է նրա աչքերին ու վառելու է: Այդ երիտասարդը վախեցել, բարձրությունից թռել ու փախել է: Ինքը դարձյալ ոստիկանություն չի դիմել: Տուժողն ասել է, թե այդ երիտասարդը հասարակության մեջ ապրելու իրավունք չունի: Իր իմանալով՝ նա խմող է, կենտրոնանում է մի մարդու վրա ու մինչև վնաս չտա, չի հանգստանում: Ստացվում է, որ նա կենտրոնացել էր իր վրա: Նա ևս երկու անգամ փորձել է մտնել իր տուն: Վերջին անգամ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին: Ինքը տեսել է, որ նա հեռախոսի լույսը գցում է իր դռան վրա, կախվում է դռնից: Ինքը զանգել է որդուն, հարսը վախեցել է, որ որդին շառի մեջ կընկնի, կանչել է հարևաններին: Վերջիններս ավտոտնակների արանքում բռնել են այդ երիտասարդին, ոստիկաններին են հանձնել: Նրան տեղափոխել են ոստիկանություն: Ինքը դրանից հետո է գնացել ոստիկանություն ու հաղորդում է տվել… Այս գործով առաջին դատաքննության ավարտին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը կայացրել է արդարացման դատական ակտ՝ ապացուցված չհամարելով Կարեն Բաղմանյանին առաջադրված մեղադրանքները: Մեղադրողը բողոքարկել է արդարացման դատավճիռը: Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է արդարացման դատավճիռը, գործն ուղարկել է նույն առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննություն կատարելու: Գործը երկրորդ անգամ քննել է դատավոր Զոյա Զաքինյանը: Նա ապացուցված է գնահատել Կարեն Բաղմանյանին առաջադրված մեղադրանքները և վերջին հաշվով նրան դատապարտել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հուլիսի 14-ից: Այս դատավճիռն էլ բողոքարկել է պաշտպանական կողմը՝ խնդրելով բեկանել մեղադրական դատավճիռը, գործը մեկ անգամ ևս ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: fnews.am

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am