Տարոն Մարգարյան. «Համոզվա՛ծ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտ է, որ երևանցի է և բոլորս միասին հպարտ ենք, որ ապրում ենք համայն հայության մայրաքաղաքում»

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց, ովքեր շարունակում են իրենց զգալի ներդրումն ունենալ մայրաքաղաքի ձեռքբերումներում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանը, որն այսօր աշխարհի դինամիկ զարգացող քաղաքներից մեկն է, առաջ է գնում հաստատուն քայլերով՝ շնորհիվ բոլոր այն մարդկանց, ովքեր անկեղծորեն սիրում են Երևանը: «Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մեր երևանցիներին մաղթում եմ խաղաղ երկինք ու ջերմ տրամադրություն, որ բոլորս միասին այսօր ի սրտե տոնենք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը: Այսօր այստեղ են տարբեր գերատեսչությունների, ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր այս տարիների ընթացքում իրենց նվիրված աշխատանքով իսկապես ծառայել են Երևանին ու երևանցիներին: Մենք ընտրել ենք լավագույններից լավագույններին, ովքեր այսօր կպարգևատրվեն թե՛ ՀՀ Նախագահի, թե՛ ՀՀ ԱԺ նախագահի և թե՛ ՀՀ վարչապետի պետական բարձր պարգևներով: Ներկաներից շատերը կպարգևատրվեն նաև իմ կողմից: Ինչ խոսք, դժվար է ընտրել լավագույններից լավագույններին, բայց այդ դժվարությունը նաև փաստում է, որ Երևան քաղաքի զարգացումը հաջորդ տարիներին լինելու է շարունակական և այդ զարգացման գործում իրենց կարևոր ներդրում ունեցող մեր բոլոր մյուս համաքաղաքացիները ևս անպայման գնահատվելու են մեր կողմից: Համոզվա՛ծ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտ է, որ երևանցի է և բոլորս միասին հպարտ ենք, որ ապրում ենք համայն հայության մայրաքաղաքում: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով առողջություն և հաջողություն ձեր ընտանիքներում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տոնական ընդունելության շրջանակում, տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար, Երևանի քաղաքապետը տարբեր պարգևներով պարգևատրել է մի շարք անձանց:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն Լուսանկարներ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am