Աշխարհի ամենաարտասովոր տեսարժան վայրերը, որոնց մասին քչերը գիտեն (լուսանկարներ)

Յուրաքանչյուր քաղաքում տեսարժան վայրերի «դասական» ցանկ կա, որոնք պարտադիր այցելում են զբոսաշրջիկները. գլխավոր տաճար, հրապարակ և այլ վայրեր: Սակայն երբեմն հետաքրքիր բաներ կարելի է տեսնել նաև կենտրոնից դուրս՝ ծայրամասերում: AdMe.ru-ն ներկայացրել է աշխարհի ամենաարտասովոր և հիշվող տեսարժան վայրերը, որոնց համար արժե շեղվել զբոսաշրջային երթուղիներից: Ծիածանային գյուղ, Թայվան   Այս գյուղը գունավոր և ուրախ է դարձել վերջերս՝ 86-ամյա Խուան Յուն Ֆուի շնորհիվ, որը որոշել է, որ իր հարազատ փողոցներին պակասում է պայծառությունը: Արդյունքում նա ներկերով զարդարել է Տայչուն գյուղի պատերը և ասֆալտը՝ օգտագործելով ավանդական թայվանական նկարչության մոտիվներ:     Ուրախ գերեզմանոց, Ռումինիա   Աշխարհի ամենազվարթ գերեզմանոցը՝ Չիմիտիրուլ-Վեսելը, գտնվում է ռումինական Սեպինցա գյուղում: Այստեղ ընդունված է վառ կապույտ տապանաքարերի վրա ծաղրանկարային ոճով պատկերել՝ ինչով է կյանքի ընթացքում զբաղվել մահացածը: Հատկանշական է, որ ծաղրանկարներն ուղեկցվում են ուրախ ոտանավորներով:     Արմատային կամուրջներ, Հնդկաստան   Երկիր մոլորակի ամենախոնավ վայրերից մեկում՝ Չերապունջի քաղաքում, արտասովոր կամուրջներ կան, որոնք կարելի է անվանել աշխարհի ամենաէկոլոգիական կամուրջները: Դրանք պատրաստված են ծառերի արմատներից, և յուրաքանչյուր տարի դրանք միայն ավելի ամուր են դառնում: Տեղացիները տասնամյակներ շարունակ ուղղորդել են այս արմատները մյուս ափ, և այսպես էլ դրանք վերածվել են կամուրջների:     Սպիտակ տաճար, Թաիլանդ   Վատ Ռոնգ Կխուն սպիտակ տաճարը գտնվում է Չիանգրայ քաղաքի մոտակայքում և ավելի շատ նման է սառցե պալատի: Այն կառուցվել է 1997 թվականին: Հեղինակի գաղափարի համաձայն՝ դեպի տաճար տանող ուղին իրենից ներկայացնում է ճանապարհ դժոխքից դեպի դրախտ. այն անցնում է մի քանի տասնյակ քարե ձեռքերով, որոնք խորհրդանշում են գայթակղությունները և կասկածները:     Ստոկհոլմի մետրո   Ստոկհոլմի մետրոպոլիտենն ամենաարտասովորներից է աշխարհում: Այն նման է քարանձավի և թանգարանի միաժամանակ: Որոշ կայարաններ ծառայում են նաև որպես ցուցասրահներ: Շատերի կարծիքով՝ այս մետրոպոլիտենն աշխարհի ամենաերկար գեղարվեստի պատկերասրահն է:     Հակադիսնեյլենդ, Մեծ Բրիտանիա   Խորհրդավոր բրիտանացի նկարիչ Բենքսին ստեղծել է Դիսնեյլենդի հակապատկերը՝ անվանելով այն Dismaland («Մռայլ Դիսնեյլենդ»): Պարկում մի շարք տարօրինակ և մռայլ ինստալյացիաներ կան. աղավնիների կողմից հարձակման ենթարկված կին, մահացած Մոխրոտով շուռ եկած կառք և այլն:   Դևիդ Բեքհեմի տաճար, Բանգկոկ   Այս տաճարը կոչվում է Վատ Պարիվատ, սակայն սովորաբար այն անվանում են «Բեքհեմի տաճար»: Ֆուտբոլիստի տեղացի երկրպագուներից մեկը ցանկացել է անմահացնել նրան տաճարի քանդակներում, իսկ վանահայրը դեմ չի եղել: Սակայն Բեքհեմի ոսկեզօծ ֆիգուրը միակ տարօրինակ բանը չէ այս տաճարում. այստեղ կարելի է տեսնել Պիկաչուին, Սուպերմենին, Չե Գևարային, Ալբերտ Էյնշտեյնին և այլոց:   tert.am  

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am