Ձևավորվում է իշխանության երկու նժար՝ 2022 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ

«Ժամանակ»-ը գրում է.«Երեկ տեղեկացրել էինք, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը կարող է 2018 թվականին դառնալ «Հայփոստ» ընկերության սեփականատեր: Հայաստանի կառավարությունն օրերս հայտարարեց ընկերությունը մասնավորեցնելու մտադրության մասին: «Հայփոստը» ներկայումս հավատարմագրային կառավարման է հանձնված արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդ Էռնեկյանին, որը հավատարմագրային կառավարում է իրականացնում նաև «Զվարթնոց» օդանավակայանում: Էռնեկյանը նախօրեին նախագահական նստավայրում ստացավ Ազգային հերոսի կոչում՝ որպես Հայաստանի զարգացմանը նպաստող գործիչ: Արդյոք կոչումը տրվում է, որպեսզի «Հայփոստը» վերցվի՞, թե՞ Էռնեկյանն ինքն է հրաժարվում կամ մտադիր հրաժարվել ընկերության կառավարումից: «Հայփոստի» մասնավորեցման փորձ նախկինում էլ եղել է, բայց անհաջող: Հետո ոլորտում կայունություն հաստատվեց հենց այն բանի շնորհիվ, որ հավատարմագրային կառավարումը ստանձնեց Էռնեկյանը: Այժմ խոսվում է մասնավորեցման մասին և որպես գնորդ նշվում Սամվել Կարապետյանի անունը: Այստեղ իրավիճակը թե՛ տնտեսական է, թե՛ քաղաքական: Կարապետյանը բիզնեսմեն է՝ անկասկած ոչ պակաս հաշվենկատ և ոչ պակաս հաջողակ, քան Էռնեկյանը, թեև նրանք իհարկե ձևավորվել և գործել են ոչ միայն երկրագնդի աշխարհագրորեն տարբեր հատվածներում և նույնիսկ կիսագնդերում, այլ նաև քաղաքակրթական առումով տարբեր տարածություններում: Հետևաբար Կարապետյանը հազիվ թե գնի ընկերությունը՝ չունենալով քիչ թե շատ վստահություն, որ այն կենսունակ է և մրցունակ, հատկապես 21-րդ տեղեկատվական դարում: Մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանը Հայաստանում ներքաղաքական գործընթացներում ներգրավված խոշոր ֆիգուր է և ներկայումս Կարեն Կարապետյանի կառավարության, այսպես ասած, գլխավոր հովանավորն է: Այդ տեսանկյունից «Հայփոստի» հնարավոր ձեռքբերումը, եթե դա տեղի ունենա, գործնականում կնշանակի հերթական ռազմավարական ակտիվը Սամվել և Կարեն Կարապետյանների տրամադրության տակ: Ռազմավարական ոչ միայն տնտեսական իմաստով, այլև, այսպես ասած, ցանցային, ինչը նաև վարչական ռեսուրս է քաղաքական գործընթացների համար: Եվ եթե քաղաքական գործընթացներում ներգրավված Էռնեկյանը չի ծառայեցնում այդ ռեսուրսը վարչական նպատակների համար, ապա Սամվել Կարապետյանն անկասկած կգնա այդ քայլին, եթե ձեռք բերի ընկերությունը: Այդպիսով կարող է ստացվել խիստ հետաքրքրական զուգահեռ ՀՀԿ-ի հետ: Կարեն Կարապետյանը ՀՀԿ փոխնախագահն է, այն էլ՝ առաջին տեղակալը: 2018-ից հետո Սերժ Սարգսյանը մնալու է ՀՀԿ նախագահը, այդ հանգամանքը առնվազն երաշխավորված է, եթե անգամ չի լինում վարչապետ մնալու տարբերակը: Եթե վարչապետ է մնում Կարեն Կարապետյանը՝ իր գլխավոր հովանավոր Սամվել Կարապետյանի հետ, ապա ձևավորվում է փաստորեն զուգահեռ երկու ռեսուրսային գիծ՝ ՀՀԿ-ն՝ իր վարչական ռեսուրսով, և Կարապետյանները՝ իրենց թերևս ոչ պակաս վարչական ռեսուրսով, որը կենտրոնացած չէ, այսպես ասած, կուսակցական ֆորմատում, բայց տեղավորված է ոչ պակաս կուռ հիերարխիկ ձևաչափի մեջ՝ երկու ռազմավարական, ցանցային խոշոր ընկերություններ՝ «Էլցանցեր» և «Հայփոստ», եթե, իհարկե, իրականություն դառնան դրա մասնավորեցման և Կարապետյանի գնելու մասին տեղեկությունները: Փաստացի ձևավորվում է իշխանության երկու նժար՝ 2022 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Ըստ ամենայնի վճռորոշ է լինելու այն, թե որ նժարի կողմը կթեքվի «համակարգաստեղծ» ավանդական և առանցքային ուժերից մեկը՝ «Գազպրոմ-Արմենիան», որը հայաստանյան իշխանության ձևավորման գործիքակազմի ոչ ֆորմալ, սակայն դե ֆակտո հիմնարար կշռաքարերից մեկն է: Եթե, իհարկե, մինչև 2022 թվականը «Գազպրոմը» Հայաստանում չզրկվի այդ կարգավիճակից, և չփոխվի Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքը»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am