Գարո Փայլան․ «Մեր համայնքից խլել եք ընտրություններ անցկացնելու իրավունքը»

Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի և հայկական հիմնադրամներում ընտրությունների հարցը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Մեջլիսում բյուջետային պլանավորման հանձնաժողովում հարկային նոր օրենքների և հիմնադրամների վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումների քննարկման ժամանակ Փայլանը հայտարարել է, որ  հայ համայնքի հիմնադրամները 5 տարի է՝ զրկված են ընտրություններ անցկացնելու իրավունքից։ «5 տարի առաջ մեզանից խլել եք ընտրելու մեր իրավունքը, համայնքի հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ 8 տարի մեր պատրիարքին չենք կարողանում ընտրել»։ Փայլանի խոսքին արձագանքել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը. «Ո՞վ թույլ չի տալիս, ո՞ր նախարարությունը։ Խոսեմ իրենց հետ»։ Փայլանն անդրադարձել է նաև Թուրքիայի տարածքում գտնվող հայկական և հունական լքյալ եկեղեցիների հարցին՝ նշելով, որ Թուրքիայի արևելքում մոտ 6 հազար եկեղեցի է եղել, որոնցից 80-90-ն է մնացել։ Ըստ պոլսահայ պատգամավորի՝ 6 հազար եկեղեցիների մեծ մասը լքված ու խոնարհված են՝ մի մասը դեռ հիմքեր ունեն, մի մասի հիմքերն էլ փլուզվելու վրա են։ Փայլանը նաև ընդգծել, որ 6 հազար եկեղեցուց 4 հազարը գրանցված է անհատների անվամբ։ Փայլանի խոսքերով, եթե 10 տարի ևս այդ կառույցները պահպանելու համար միջամտություն չլինի, նրանցից ոչինչ չի մնա։ Պոլսահայ պատգամավորը խոսել է պետական հատուկ քաղաքականույթան անհրաժեշտության մասին, որը տեր կկանգնի Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների պատմությանը: «Ձեզ այսպիսի հայտարարություններ ցույց տամ․ «Վաճառվում է եկեղեցի»։ Հնարավո՞ր է արդյոք հայտարարարություն տալ․ «Վաճառվում է մզկիթ»։ Այս տեսանկյունից մեր համատեղ պատմությանը, բոլորի պատմությանը, բոլոր ժողովուրդների պատմությանը տեր կանգող պետական քաղաքականություն է անհրաժեշտ»։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am