Վանաձորի գործազուրկներն արտագաղթում են

Հայկական ժամանակը գրում է. «Վանաձորում նախօրեին կայացած աշխատանքի տոնավաճառին ներկա­յացվել էր 300 թափուր հաստիք: Չնայած անձրևային եղանակին, գործա­զուրկ վանաձորցիները Հայքի հրապարակում պտտվում էին յուրաքանչյուր տաղավարով՝ աշխատանք գտնելու հույսով: Տոնավաճառին ներկայաց­ված էր 300 ներկա և 60 ապագա թափուր հաստիքացուցակ: Վանաձորի զբաղվածության տարածքային-կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, խո­սելով Վանաձորում գործազրկության թվերից, նշեց, թե նախորդ տարվա համեմատ գործազուրկների թիվը նվազել է 5-10 տոկոսով: Պարոն Առաքելյանին ուղղված մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ գործազուրկների թիվն իսկապես պակասել է, պատասխանեց. «Գրանցված գործազուրկները, եթե այցերին չեն ներկայանում, ապա հանում ենք հաշ­վառումից, նաև արտագաղթածներին ենք ցուցակներից հանել, նաև որոշ մասն աշխատանք է գտել»,- ասաց նա: Փաստորեն ստացվում է՝ ներկա­յացվող վիճակագրական թվերն իրականության հետ մեծ հաշվով որևէ աղերս չունեն: Բնական է՝ քաղաքից արտագաղթել են նաև երբեմնի աշ­խատանք փնտրողները, ինչի արդյունքում նշվում է, թե գործադրողների թի­վը պակասել է Վանաձորում այս պահին գրանցված է 4568 աշխատանք փնտրող: Նախորդ տարի նրանց թիվը եղել է շուրջ 5400: Հաշմանդամություն ունեցող գործազուրկների թիվը 125 է: Նախորդ տարվա տոնավա­ճառից աշխատանքի է տեղավորվել շուրջ 70 քաղաքացի»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am