Իրանը կպատասխանի այն երկրներին, որոնք տարածք կտրամադրեն Իսրայելին՝ հարձակման համար
Իրանը կպատասխանի այն երկրներին, որոնք տարածք կտրամադրեն Իսրայելին՝ հանրապետության վրա հարձակվելու համար, հայտնել է երկրի պաշտպանության նախարարը։
Իր հերթին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակել Իսրայելում կոնկրետ թիրախների դեմ, փոխանցում են իրանական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով էլիտար ուժերի հայտարարությանը: