Հայաստանը հաշվի չի առել Վենետիկի հանձնաժողովի եւ ԴԻՄԻԲ-ի որոշ առաջարկներ. Freedom House
2022թ. Հայաստանի արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ընտրական օրենսգրքի եւ կից օրենքների փոփոխություններ։ Եվրոպայի խորհրդի հանուն դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների եվոպական հանձնաժողովը (Վենետիկյան հանձնաժողով) եւ ԵԱՀԿ Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն (ԴԻՄԻԲ) ողջունեցին փոփոխությունների նախագիծը՝ հատկապես բարձր գնահատելով խորհրդակցությունների եւ հանրային քննարկումների համապարփակությունը, որոնք նախորդել էին դրանց նախաձեռնմանը, եւ մինչեւ հաջորդ համազգային ընտրություններ երեք տարում այդ փոփոխությունները մտցնելու ժամկետներին։ Այս մասին նշվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Nations in Transit 2024» ամենամյա զեկույցում։
«Դա առանձնապես հատկանշական է, քանի որ նախորդ տարիներին շտապ կատարված փոփոխությունները, որոնք նախաձեռնվել էին ընտրություններից (հիմնականում արտահերթ) առաջ կարճ ժամանակում, սովորական երեւույթ էին։
Այնուամենայնիվ, հաշվետվությունում ափսոսանք է հայտնվել, որ Հայաստանը հաշվի չի առել Վենետիկի հանձնաժոողովի եւ ԴԻՄԻԲ-ի որոշ առաջարկները, որոնք դեռ ուշադրության չեն առնվել եւ վերաբերում են ընտրաշեմերին, բողոքների ներկայացման ժամկետներին, ձայների հաշվարկին եւ ընտրական գործընթացի այլ հարցերի»,- ընդգծվել է զեկույցում։
Ինչպես նշել է կազմակերպությունը, այդ մեխանիզմների ներառումը կպահանջի հետագա փոփոխություններ, ինչը խախտում է ընտրական օրենսդրության կայունության աջակցման դրական պրակտիկան։