Մեր դեմ իրականացվում էր բացահայտ քաղաքական հետապնդում․ Տարոն Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերաքննիչ դատարանն արդարացրեց ինձ և իմ պայքարի ընկերներին:

«10-ի գործ» հայտնի անունը ստացած դատավարության գործով Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի անտրամաբանական որոշումը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ մեր դեմ իրականացվում էր բացահայտ քաղաքական հետապնդում զուտ այն պատճառով, որ մենք ունենք պատիվ և գիտակցում ենք մեր Հայրենիքի արժեքը։

Առաջին հայացքից այս գործը պիտի շատ մեծ անհանգստություն չպատճառեր, ընդամենը ժամանակի վատնում և անիմաստ դատական քաշքշուկներ, բայց հենց այս գործը ծառայեցրին որպես հիմք ինձ ավելի քան 5 ամիս կալանքի տակ պահելու համար, որն էլ ԵՊՀ ռեկտորին հնարավորություն ընձեռեց ինձ համալսարանից հեռացնել:

Ինչևէ… երեք տարի անց արդարությունը վերականգնվեց, ինչի համար շնորհակալ եմ թե դատավորներին օբյեկտիվ և արդարացի որոշման համար, և հատուկ շնորհակալություն իմ փաստաբան Սերգեյ Հարությունյանին՝ սրտացավ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Հ.Գ. Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս խեղկատակ հետապնդման ոչ մի փուլում չեմ փոշմանել քայլերիս համար, ո՛չ քննչականներում, ո՛չ ձերբակալման վայրում, և ո՛չ էլ կալանավայրում։ Մեր տեսակը նահանջել չգիտի և նահանջի իրավունք էլ չունի։ Հայրենիքի համար պայքարում վճարված յուրաքանչյուր գին արդարացի է:

ՀՀԳ․ Հավերժ փառք մեր վաղամեռիկ ընկեր Սարգիս Կարապետյանին, ով ևս անցնում էր այս քրեական գործով։ Իրավական համակարգը այնքան անմարդկային էր, որ անգամ ծանր հիվանդ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ մեր ընկերոջը ստիպում էր ներկայանալ դատական նիստերին։ Հետո արդեն ստիպված նրա մասն առանձնացվեց։ Մեր սիրելի ընկերը այս որոշումը չտեսավ։ Բայց նրա հոգին վստահ կփառավորվի, երբ կազատվենք այս ազգադավ իշխանություններից ու մեր երկրի մեջքը կուղղենք»։

դիտվել է 300 անգամ
Լրահոս
ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժանմունքում․ փաստաբանն ահազանգում է Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան Արարատի մարզի 46–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34–ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am