Լավ եմ արել, Բաղրամյանի վրա 140 000-ով տուն եմ վարձել. պատգամավորն`ԱԺ-ից ստացած վարձի մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տպագիր մամուլը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սպիտակի նախկին քաղաքապետ, ներկայում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը երկու բնակարան է գնել եւ նվիրել աղջիկներին: Սրան զուգահեռ ԱԺ լրատվության վարչությունը պատասխանելով armtimes.com-ի գրավոր հարցմանը նշել էր, որ Վանիկ Ասատրյանը եւս դիմել է կառույցին բնակարանի վարձի 100 հազար դրամի փոխհատուցման խնդրանքով: Armtimes.com-ն այսօր ԱԺ-ում Վանիկ Ասատրյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս բնակարան է ձեռք բերել եւ որտե՞ղ է վարձել ԱԺ-ից ստացած փողերով տունը: Պարոն Ասատրյան, ԱԺ-ը ցուցակ էր հրապարակել, որտեղ այն պատգամավորների անուններն էր ներառված, ովքեր դիմել էին կառույցին՝ բնակարանի վարձի փոխհատուցման համար: Ես իմ աղետյալ քաղաքի` Սպիտակի հետ կապված կառավարությանը հարց եմ ուղղել, ինչո՞ւ այդ մասին ինձ հարց չես տալիս: Վանաձորում աշխատավարձ չեն տալիս, խի՞ դրա մասին բարձրաձայնած հարցիցս չես հարցնում: Ինչի՞ համար ես պարտադիր այդ հարցը տալիս: Ես իմ օրենքից օգտվել եմ, ես չեմ կարա ամեն օր Սպիտակից գնամ, գամ եւ ձմեռն էլ չեմ կարա վթարի ենթարկվեմ: Չի կարելի ինձ նման հարցեր տալ, էլ հարց չտաս, չեմ պատասխանի: Մամուլը գրել է, որ երկու բնակարան եք գնել եւ նվիրել ձեր աղջիկներին... Գլուխները պատով են տալիս, չկա նման բան: Ես դատի եմ տալու, հերքելու եմ: Իմ ժողովուրդ ինձ լավ գիտի, չարաչար սխալվում են: Ըտենց հարցեր էլ ինձ չտաս: Ուզում եք ասել, որ ֆինանսական խնդիրներ ունե՞ք: Այո: Պատգամավորի աշխատավարձը 650 հազար է... Կարող ա գողանո՞ւմ եմ, աշխատավարձ է՝ ստանում եմ: Ինձնից ի՞նչ ես ուզում: Ես լավ եմ արել, ինձ օրենքով տրված իրավունքից օգտվել եմ եւ վարձ եմ ուզել: Ինչ մնում է բնակարան գնելուն`ապացուցի: Դուք Սպիտակում ի՞նչ տուն ունեք: Առանձնատո՞ւն է: Տուն ունեմ, բա հո դրսումը չեմ մնալու: Իսկ Երեւանում բնակարանը որտե՞ղ եք վարձել, որքա՞ն եք վճարում: Բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Վարձայակությունը 140 հազար դրամ է: 40 հազար ավելացնելը ձեզ համար խնդիր չէ՞: Ի՞նչ գիտես, որ խնդիր չէ: Ի՞նչ գիտես ինչ ֆինանսական խնդիրներ ունեմ: 100 տոկոսով բնակարան եմ կորցրել երկրաշարժին, 8 տարի է, որ ֆաբրիկաս չի աշխատում, վարկերի, տոկոսների տակ եմ: Ինչ ես ասում, թե տուն եմ առել: Ես գիտեմ, թե ով է պատվիրել այդ հոդվածը: Ո՞վ է պատվիրատուն: Դա իմ գործն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am