Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վերջին շրջանում հանրային դաշտ է նետվել պատմական և իրական Հայաստանների մասին դիսկուրսը։ Մինչ այս հարցը երբեք նման լուրջ հանրային ռեզոնանս չէր առաջացրել, քանի որ նույնիսկ անիմաստ է թվում այս թեմայի քննարկումը։ Բայց Նիկոլ Փաշինյանն սկսել է միտումնավոր իր ելույթներում հակադրության դաշտ ստեղծել իրական և պատմական Հայաստանների կոնցեպտների միջև։ Ու իր ելույթներում գրեթե առիթը բաց չի թողնում խոսելու այս մասին։ Ըստ նրա, պատմական հայրենիքն ընդամենը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումը ու զարգացումը թույլ չտալու համար։ Բայց զարմանալի է, թե ինչո՞ւ է Փաշինյանը հանկարծ հիշել պատմական հայրենիքի մասին, երբ դրա շուրջ ուղղակի թեմա չկա այս պահին։

Օրինակ՝ ո՞վ է հիմա խոսում Արևմտյան Հայաստանի մասին, չնայած որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքների վերացման համատեքստում հստակ իրավունքներ ունի նաև տարածքային խնդիրներ բարձրացնելու համար։ Բայց երբ այսօր մեր ունեցած պետականությունն է վտանգի տակ, հանրության ուշադրությունն առաջին հերթին սևեռված է այն հարցի շուրջ, որ եթե հակառակորդին արվող զիջումները շարունակվեն, վաղը կամ մյուս օրը մենք պետություն կունենանք, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած՝ ներկայում ուղղակի «իրական Հայաստանի» գոյությունն է վտանգի տակ։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնում են թշնամուն ու համարում, թե իրական Հայաստանն են պաշտպանում։ Արդյունքում Փաշինյանն, աստիճանաբար շրջանառելով ադրբեջանական թեզերը, մեր իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան։

Ինչպես այսօր է Փաշինյանը հայտարարում, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, այնպես էլ քարոզչության դոզան բարձրացնելու դեպքում չի բացառվում, որ որոշ ժամանակ անց էլ, հագուրդ տալով ադրբեջանական նարատիվներին, հայտարարի, թե այս կամ այն տարածքն էլ է ադրբեջանական, քանի որ ժամանակին ինչ-որ բան է եղել... Այս ամենի հետ մեկտեղ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կայսրությունն է (նկատի ունենալով ԽՍՀՄ-ին կամ նրա իրավահաջորդ Ռուսաստանին) մեզ ասել, թե՝ «դուք պատմություն մի գրեք, մենք կգրենք ձեզ համար պատմություն, որպեսզի հայությունը շարունակի ապրել պատմական Հայաստանի գաղափարներով»։ Թերևս այսպիսի մոտեցումների արդյունքում ՀՀ իշխանությունը փորձում է երևակայական պատճառներ գտնել պատասխանատվությունն իր վրայից գցելու ու իր ձախումները մաքրելու համար։

Օրինակ՝ եթե Արցախը պատմական Հայաստան էր, քանի որ այդպես է դուրս գալիս Փաշինյանի հայտարարություններից, ապա ինչո՞ւ էր 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը նախորդներից ժառանգություն է ստացել կոնկրետ տարածքով պետականություն, ո՞ւր է այդ պետականությունը։ Հիմա չստացվե՞ց, որ հենց իր կառավարման օրոք է, որ իրական հայրենիքը քիչ-քիչ դառնում է պատմական հայրենիք։ Թե՞ փլուզված կայսրությունն է ստիպել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ Պրահայում Փաշինյանը ԵՄ-ի և Ֆրանսիայի միջնորդության պայմաններում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի՞թե ՀՀ իշխանությունները չեն, որ ցանկանում են այնպես անել, որ Արցախի թեման ընդհանրապես փակվի, դրա համար էլ այնպիսի քայլեր են ձեռնարկում և հայտարարություններ անում, որ Հայաստանում անգամ վտարանդի կառավարություն էլ չմնա։

Կամ հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի տարածքը կազմում է 29 հազար 749 քառակուսի կիլոմետր, ու այդ համատեքստում ցանկանում է Տավուշի գյուղերը հանձնել։ Այնինչ, իրականում Հայաստանը հիմա նույնիսկ 29 հազար 749 քառակուսի կիլոմետր տարածք չունի, քանի որ Ադրբեջանն օկուպացված է պահում Հայաստանի տարածքների մի մասը։ Չհաշված, որ Փաշինյանն անձամբ էր նշում, թե Հայաստանն էլ 30 գյուղի վերադարձի խնդիր է բարձրացնում։ Սակայն իրական Հայաստանի՝ իր նշած 30 գյուղերի վերադարձի հարցը, բնականաբար, չի լուծում, փոխարենը պատրաստակամ է անընդհատ հանձնել մեր ստրատեգիական նշանակության տարածքները։ Փաշինյանի նախընտրած արտահայտություններից մեկն այն է, թե ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի։ Հետո էլ ընդունում է, թե ՀՀ տարածքային փոփոխությունները կարող է միայն ժողովուրդը կատարել հանրաքվեի միջոցով, ինչպես նշված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածում՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Այդ դեպքում ինչո՞ւ Տավուշի գյուղերի թեման չեն դնում հանրաքվեի, որ ժողովուրդն իր դիրքորոշումն արտահայտի այն դեպքում, երբ իշխանություններն ամենափոքր նշանակության հարցերում, օրինակ՝ ՍԴ դատավորների փոփոխության, նպատակ ունեին հանրաքվե կազմակերպել։ Այլապես ստացվում է, որ միայն սեփական նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկելով՝ իրենք ևս մեկ հակասահմանադրական քայլ են կատարում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան «Սրբուհի Գալյա՛ն, դուք լու՞րջ եք, դուք լրի՞վ եք կորցրել ձեզ․․․»․ Արամ Սարգսյան (video) Պուտինը կոնկրետ պահի է սպասում․․․ իրավիճակն ամեն պահի կարող է թեժանալ․ Հարութ Սասունյան (video) SOCAR-ը դարձել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի օպերատորը՝ փոխարինելով բրիտանական BP (British Petroleum) ընկերությանը Կիևը հայտնում է 13 զոհի մասին Ասում էր՝ ինչի՞ համար թոշակ բարձրացնեմ, ինչի՞ վրա են ծախսելու, արի ու տես` 77 մլրդ-ով ավելացրեց (video) «Նիկո՛լ, էդ 50 միլիոնը քեզ չի փրկելու, էս ծակերը ո՞նց ես փակելու»․ Արամ Սարգսյան (video) Bloomberg․ ներկայումս բաց ծովում գտնվում է Իրանից մինչև 68 մլն բարել նավթ Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը Վախկո՜՜՜՜տ, խմի՛ր այդ դեղը, տես՝ ինչ կլինի քեզ հետ․ արցախցու դիպուկ խոսքը (video) ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am