Պաշտոնապես հաստատվեց. կա 20 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Մեղրիում այսօր ՊՆ-ի «Ուրալ» մակնիշի մեքենայի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Քիչ առաջ պաշտոնապես այդ մասին հայտնեց ՊՆ-ն։
«Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ«,- նշվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել հերթափոխի անձնակազմի տեղափոխության ժամանակ։