Ահազանգ. ծրագիրը կուլմինացիոն փուլ է մտել… Տավուշի գյուղերի հանձնման դեպքում Հայաստանը հայտնվելու է անկլավ-պետության կարգավիճակում. Վահե Դավթյան

Վահե Դավթյանն ահազանգում է՝ Տավուշի գյուղերի հանձնման դեպքում Հայաստանը հայտնվելու է անկլավ-պետության կարգավիճակում:

«Դեռևս 1990-ականներին մշակված ու 2018 թ. «թավշյա հեղափոխություն» հատուկ օպերացիայից ի վեր կյանքի կոչվող այս ծրագիրն այսօր կուլմինացիոն փուլ է մտել:

Աշխարհաքաղաքական ակտորները բացել են խաղաքարտերը: Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի:

Այս պահին անկլավ-պետության, թերևս, դասագրքային օրինակներից է Լեսոտոն: Ամբողջությամբ Հարավաֆրիկյան Հանրապետությունով (ՀԱՀ) շրջապատված՝ Լեսոտոն վաղուց որպես քվազիպետություն է հանդես գալիս՝ առանց սեփական արտաքին քաղաքականության ու ազգային զինված ուժերի: Վերջիններս, իհարկե, ֆորմալ գործում են, սակայն բացառապես ներքին անվտանգության ապահովման համար: Արտաքին անվտանգության գործառույթները իրականացվում են ՀԱՀ-ի կողմից:

Տնտեսական առումով պատկերը ևս, մեղմ ասած, տխուր է:

Բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնեսական աշխատանքներով, մի մասն էլ սեզոնային աշխատանքներ է իրականացնում ածխի հանքերում: Փաստացի Լեսոտոն օգտագործվում է ՀԱՀ-ի կողմից որպես հումքային կցորդ (ածուխ ու թանկարժեք քարեր): Այս անկլավ-պետությունում շահագործվում է ընդամենը մեկ՝ խիստ լոկալ նշանակության երկաթուղային ուղղություն՝ ՀԱՀ-ի հետ կապ ապահովելու համար: Արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ևս դոմինանտ է ՀԱՀ-ը՝ ապահովելով դրա շուրջ 90%-ը:

Սակայն կա մի «սփոփիչ« հանգամանք: Լեսոտոն պարբերաբար ֆինանսական օգնություն է ստանում ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Ճշիշտ է, շատ համեստ օգնություն, ինչը սակայն, չի խանգարում տեղի իշխանություններին ներկայացնել դա որպես լուրջ առաջընթաց:

Լեսոտոն, իհարկե, ՄԱԿ-ի անդամ միակ անկլավ-պետությունը չէ: Կա ևս մեկը՝ Սան-Մարինոն, որը, շրջապատված լինելով քաղաքակիրթ Իտալիայով՝ կանգնած չէ լուրջ անվտանգային ու սոցիալ-տնտեսական ռիսկերի առաջ:

Այս շարքում մենք կարող ենք լինել երրորդը, եթե կորցնենք ցամաքային ուղիղ հաղորդակցության հնարավորությունները Վրաստանի ու Իրանի հետ՝ հայտնվելով թուրք-ադրեբջանական խեղդող օղակի մեջ»,- տելեգրամյան իր ալիքում գրում է Վահե Դավթյանը:

դիտվել է 651 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am