«Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ հարված է հասցնում մեր պետությանը, որովհետև պետական գործչի որակներ չունի». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանից բացի, Հայաստանում չի եղել ոչ մի առաջին դեմք, ով պատմական Հայաստանի մասին է խոսել/խոսում, ով հայդատականությունը դրոշ դարձրած ծափահարություններ է կորզել։

Անգամ Ռոբերտ Քոչարյանը, որ ցեղասպանությունը դրեց մեր արտաքին քաղաքականության հիմքում, որ խոսում էր հայ եւ թուրք ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին, այդքան հեռուն չի գնացել։

Փաշինյանը միակ առաջին դեմքն է, ով Սևրի պայմանագիր է թափահարել՝ չհասկանալով, որ դա իր մեջ հարեւան երկրի նկատմամբ տարածքային պահանջ է պարունակում, ով հայտարարել է, թե Ղարաբաղը Հայաստան է, և վերջ, չհասկանալով, որ դա կարող է բանակցություններից հրաժարում դիտարկվել։

Փաշինյանը տարիներ առաջ պտտվել է մի միջավայրում, որտեղ շատ լավ հասկացել են հայդատականությունը պետական քաղաքականություն դարձնելու վտանգները, որտեղ կարեւորել են եղած պետությունն ավելի, քան պատմական արդարության մասին զրույցներն են, որտեղ հարեւանի հետ փոխզիջումներով հաշտության գնալը հաջողության գրավական են համարել։

Այն, ինչ այսօր նա որպես նորույթ ու հայտնագործություն է փորձում ներկայացնել՝ լսել ու տեսել է վաղուց։ Ավելին՝ ընդունել է այդ մտքերն ու որպես դրանց կրող է ներկայացել։

Մի պահից, բայց, հասկանալով, որ հայդատականությամբ ու ոչմիթիզականությամբ քաղաքական գործչի ճանապարհ հարթելն ավելի հեշտ է, սկսել է ներկայանալ որպես ոչմիթիզական ու որպես հայդատական։

Հիշենք 2015-2016-ից հետո նրա «խրոխտ» ելույթները։

Այդպես նա եկավ իշխանության ու այդպիսին, ցավոք, մնաց, երբ արդեն իշխանավոր էր։

Իրականում Փաշինյանը ոչ թե հասկացել է, որ սխալ ճանապարհով է ընթացել, եթե հասկանար, ապա այլոց մատնացույց անելու փոխարեն կխոսեր իր եւ միայն իր մասին, այլ ենթարկվում է հերթական թելադրանքներին։

Սա Ադրբեջանի պարտադրանքով նոր Սահմանադրություն գրելու ու Հռչակագիր փոխելու շարունակությունն է։

Ցավն այն է, որ Փաշինյանը չի գիտակցում, թե իր այս ելույթներով ինչ հարված է հասցնում մեր պետությանը։ Իսկ չի գիտակցում, որովհետեւ պետական գործչի որակներ չունի։

Պետական գործչի որակների իսպառ բացակայության պատճառով էր նա 2020-ին Սեւրի պայմանագիր թափահարում։ Նույն որակների բացակայության պատճառով է նա այսօր պատմական և իրական Հայաստանների մասին այս արհեստական զրույցը մեր օրակարգ խցկել փորձում ու մեր երկիրը ռեւանշիստական ներկայացնում»։

դիտվել է 390 անգամ
Լրահոս
ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժանմունքում․ փաստաբանն ահազանգում է Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան Արարատի մարզի 46–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34–ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am